Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողների երդման արարողությանը

Փետրվար 24,2018 21:11

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության շրջանակում աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 24-ին ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի, միավորումների և զորամասերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների, նորակոչիկների հարազատների հետ մասնակցել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը:

Շնորհավորելով նորակոչիկներին՝ ՀՀ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ առաջիկա տարիներին ծառայության այս տարբերակը ընտրած տղաները ոչ միայն չեն ափսոսա իրենց հետագա կյանքի համար վճռորոշ դեր ունեցող որոշման համար, այլև դրական օրինակով կվարակեն նախազորակոչային տարիքում գտնվող բազմաթիվ այլ երիտասարդների:

«Դուք այսօրվանից անվտանգության կրողներից դառնում եք անվտանգության երաշխավորներ ողջ պետության ու հասարակության համար: Դուք մեկ քայլ առաջ եք կատարել ձեր հասակակիցներից, կայացրել եք բարդ որոշում, իսկ նման որոշում կայացնելը միշտ տարբերում է առաջնորդին, գերազանցիկին ու հաջողակ մարդուն միջակությունից:  Մաղթում եմ ձեզ անվտանգ ծառայություն, ոգու հաղթանակ, հաղթանակ ձեր բոլոր մտահոգությունների նկատմամբ, հաղթանակ, որը ձեր մտերիմներին ու հարազատներին ևս մեկ անգամ կապացուցի, որ ձեր ընտրությունը ճիշտ էր և իմաստավորված»,-նշել է Վիգեն Սարգսյանը:

Երդման արարողությունից հետո ՀՀ պաշտպանության նախարարը կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում պաշտպանության բանակի բարձրաստիճան հրամկազմի հետ քննարկել է հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցությանը վերաբերող օրակարգային տարբեր թեմաներ:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728