Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական ծագումով հոլանդացի 5 խորհրդարանականներ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը

Փետրվար 25,2018 11:11

Նիդերլանդական մամուլը շարունակում է բուռն կերպով արձագանքել  խորհրդարանի՝ Հայոց Ցեղասպանության ընդունման որոշմանը:

Քչերը գիտեն, որ ծագումով ևս 5 թուրք պատգամավորներ՝ Սադեթ Կարաբուլութը, Նևին Օզութոկը. Դիլան Եսիլգոզը, Զիհնի Օզդիլը, Սոմ Լաչինն իրենց կուսակիցների հետ կողմ են քվեարկել ցեղասպանության ճանաչմանը:

Հենց սա էլ պատճառ է դարձել, որ մասնավորապես Թուրքիայից բազմաթիվ սպառնալիքներ հնչեն թուրք քաղաքական գործիչների հասցեին:

Թուրքական իշխանամետ խոշորագույն շատ թերթեր նրանց  դավաճան են անվանել: «Սաբահ» պետական թերթը սկանդալ է որակել  այն, որ թուրքական ծագումով քաղաքական գործիչները համաձայնել են ճանաչել հայերի զանգվածային սպանությունը որպես ցեղասպանություն:

Նիդերլանդական De Gelderlander կայքը գրում է, որ այս  հինգ պատգամավորներն իրենց հասցեին բազմաթիվ, ատելությամբ լի, սպառնալիքներով  հաղորդագրություններ են ստանում:

«Բայց ես լրջորեն հպարտանում եմ իմ քայլով,- իր թվիթերյան էջում գրել է կանաչների կուսակցութունից խորհրդարանի անդամ Զիհնի Օզդիլը: «Ժամանակն է  վերջ դնել թուրքական ահաբեկման դիվանագիտությանը,-գրել է նա»:

VVD խմբակցության անդամներից Դիլան Եսիլգոզը Թուրքիայի պետության  այս կեցվացքը «անընդունելի  պարտադրանքը է  համարել. «Ես  վերջիվերջո հոլանդացի եմ,-ասել է նա»:

Ավելի առաջ է գնացել «Ահաբեր» թուրքական հեռուստաալիքը, հինգշաբթի օրվա եթերով դեմ քվեարկած Denk կուսակցության ղեկավար Տունահան Կուզուն վատ օրինակ է ծառայել, նա այս «հինգին» կոչել է հասկանալ թե ում կողմն  են կանգնել:

Հիշեցնենք, որ Հոլանդիայում ձևավորված այս նույն Denk կիսաթուրքական կուսակցության մյուս անդամը՝ Սելչուք Օզթուրքը  քվեարկության ավարտին այնքան  էր աղմկել, որ  խորհրդարանը հսկող անվտանգության ծառայության աշխատակիցները նրան՝ համախոհներին հետ միասին դուրս են հրավիրվել շենքից:

Արդեն հայտնել ենք նաև, որ 3 հոգանոց, ազգությամբ թուրքերով համալրված DENK կուսակցության այս խումբն էր դեմ քվեարկել փաստաթղթին (Ֆարիդ Ազարկան, Տունահան Կուզուն և Սելչուկ Օզթուրքը):

Հավաքեց և պատրաստեց Hay Azian-ը

«Նիդերլանդական Օրագիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728