Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը՝ «Ճվճվ Արո»-ի որդուն. «Արդեն որերորդ տարին է՝ Ձեր գործը ձգձգվում է»:

Փետրվար 26,2018 17:17

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ պետք է շարունակվեր քրեական հեղինակություն համարվող «Ճվճվ Արո»-ի՝ Արա Վարդանյանի որդու՝ Սերժ Վարդանյանի եւ նրա ընկերոջ գործով դատական նիստը, սակայն այն կրկին հետաձգվեց, քանի որ Սերժ Վարդանյանը հրաժարվել էր իր պաշտպանի ծառայություններից եւ նոր պաշտպանի ներգրավում խնդրել:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ չորս տարի առաջ Սերժ Վարդանյանը Ռոբերտ Հայրապետյանի ավտոմեքենայով Սարյան փողոցով երթեւեկելու ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, ինքն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այդ թվում՝ Շանթ Մարգարյանի նկատմամբ բռնություն գործադրելով:

Դատավորը դիմելով Սերժ Վարդանյանին՝ ասաց. «Ուշադիր լսեք՝ ինչ եմ ասում. նոր փաստաբանը Ձեր հետ պայմանագիր է կնքելու եւ ձեր համաձայնությամբ պետք է գա դատարան ու ծանոթանա գործի նյութերին, որպեսզի հաջորդ նիստին չգա ասի՝ «ինձ ժամանակ է պետք նյութերին ծանոթանալու համար»…Արդեն որերորդ տարին է՝ Ձեր գործը քննվում է, անընդհատ ձգձգվում է՝ կամ չեք ներկայանում, կամ պաշտպան եք փոխում, կամ այլ պատճառով»:

Նիստը հետաձգվեց եւ նշանակվեց մարտի 21-ին՝ 14:00-ին: Հիշեցնենք, որ Արա Վարդանյանի մյուս որդու՝ Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ ՃՏՊ-ից հունվարին երկու ոստիկաններ էին մահացել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝  Shamshyan.comի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728