Լրահոս
Օրվա լրահոսը

Եգիպտական խորհրդարանում վերստին արծարծած են 1915-ի հայոց կոտորածները իբրեւ ցեղասպանութիւն ճանչնալու հարցը. «Գանձասար»

Փետրվար 27,2018 16:00

Եգիպտական խորհրդարանի Պաշտպանութեան եւ ազգային անվտանգութեան յանձնախումբի տեղակալ զօր. Եահիա Քիտուանի եւ Արտաքին յարաբերութիւններու յանձնախումբի քարտուղար Թարէք Խուլի անցեալ շաբաթ վերստին արծարծած են 1915-ի հայոց կոտորածները իբրեւ ցեղասպանութիւն ճանչնալու հարցը:

Երկու երեսփոխաններն ալ վկայակոչած են Հոլանտայի խորհրդարանի օրինակը եւ եգիպտական խորհրդարանէն պահանջած նմանօրինակ որոշում տալ:

Ըստ Քիտուանիի, անհրաժեշտ է նման քայլ առնել` հակադարձելու համար Թուրքիոյ շարունակուող ոտնձգութիւններուն, պարզելով, որ Թուրքիոյ շարունակուող սպառնալիքներուն եւ Քաթարի հետ գործակցաբար ահաբեկչութեան աջակցութեան պատասխանելու բոլոր կարելիութիւնները առկայ են:

Խորհրդարանի Պաշտպանութեան եւ ազգային անվտանգութեան յանձնախումբի տեղակալը աւելցուցած է, որ հայոց կոտորածները պատմական իրողութիւն են, եւ բոլորն ալ պարտաւոր են կեցուածք ճշդել անոր նկատմամբ:

Նյութի մանրամասները կարդացեք «Գանձասար»ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728