Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե նա ինչ-որ մի բանի հետ համաձայն չէ, կարող է այդ որոշումը բողոքարկել դատարանում». Կարապետ Աղաջանյան

Փետրվար 28,2018 21:21

Փաստաբանների պալատի խորհրդի նախագահ Կարապետ Աղաջանյանը կարծում է, որ խորհրդի կողմից պատասխանատվության ենթարկված փաստաբան Երվանդ Վարոսյանը էթիկայի կոպիտ խախտում է թույլ տվել փաստաբանների պալատը որակելով չինովնիկների դարբնոց:

«Ակնհայտ էթիկայի խախտում է թույլ տալիս փաստաբանների պալատի վերաբերյալ նման արտահայտություն անելով: Չեմ էլ ուզում նույնիսկ գնահատական տալ, թե դա ինչ ցածր մակարդակի գնահատական է, ուղղակի զարմանում եմ, որ փաստաբանն իր պալատի վերաբերյալ, որի մի անդամն էլ ինքն է, նման կարծիք կարող է հայտարարել: Եթե նա ինչ-որ մի բանի հետ համաձայն չէ, կարող է այդ որոշումը բողոքարկել դատարանում, բայց երբեք ոչ մինչեւ բողոքարկելը կարծիք հայտնել կամ որակում տալ»,- ասաց Աղաջանյանը:

Հիշեցնենք, որ Փաստաբաններ Երվանդ Վարոսյանը եւ Լուսինե Սահակյանը Փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ ենթարկվել են պատասխանատվության՝ նկատողության տեսքով: Երվանդ Վարոսյանը՝ hraparak.am-ի հետ զրույցում հայտնել է, որ պատասխանատվության են ենթարկվել դատավոր Արտուշ Գաբրիելյանի դիմումի հիման վրա.

«Վերջին շրջանում պետական չինովնիկների դարբնոց դարձած այդ կառույցը գտել է, որ դատարանի դահլիճից ապօրինի հեռացված մեղադրյալի պաշտպանն իրավունք չունի ենթարկվել իր պաշտպանյալի կարգադրության ու որպես բնությանն անհայտ երևույթ պիտի շարունակի գտնվել դատարանում։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728