Լրահոս
Օրվա լրահոսը

Սարյանի «Ծաղիկները» տուն վերադարձան. «Ա1+» (Տեսանյութ)

Փետրվար 28,2018 23:10

Սարյանը ծաղիկներ է նկարում ապակու վրա: Շատերին, իհարկե, ծանոթ են այս կադրերը։ Սա Լաերտ Վաղարշյանի «Մարտիրոս Սարյան» փաստավավերագրական ֆիլմի կադրերն են, նկարահանված 1965 թվականին։ Ապակու վրա աշխատելու ռեժիսորի գաղափարը հիանալի հնարավորություն էր բացահայտելու Սարյանին ստեղծագործելու պահին: 85-ամյա Վարպետը չի անում նախնական որևէ էսքիզ: Վրձնով ու ներկով նկարում է հենց ապակու վրա:

Տեքստի հեղինակը՝  Իլյա  Էրենբուգն է, երաժշտության հեղինակը՝ Վարպետի որդին՝ Ղազարոս Սարյանը, իսկ օպերատորը՝ Մարատ Վարժապետյանը, որին էլ վարպետը ֆիլմի նկարահանումներից հետո նվիրեց այս նկարը։

Հետագայում Մարատ Վարժապետյանի ընտանիքը վաճառել է աշխատանքը, և տաս տարի առաջ մոսկվաբնակ ռուս կոլեկցիոներ Յուրի Նոսովը գնել է այն Շվեդիայի աճուրդում։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728