Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ճշմարիտյանը Կարեն Կարապետյանի կառավարությանը խորհուրդներ է տալիս

Մարտ 01,2018 16:41

Երեկ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2017 թվականի տնտեսական աճի ցուցանիշները, համաձայն որի, նախորդ տարի մեր երկրի ՀՆԱ-ն կազմել է 7.5 տոկոս: Ըստ նույն աղբյուրի, տնտեսական աճը բարելավվել է  մասնավորապես` արդյունաբերության, առեւտրի եւ ծառայությունների, շինարարության  եւ էներգետիկ ոլորտների հաշվին:
Արձագանքելով տնտեսական 7.5 տոկոս աճի վերաբերյալ հրապարակումներին, Կարեն Ճշմարիտյանը, որը երկար տարիներ նախորդ կառավարություններում զբաղեցրել է առեւտրի եւ տնտեսական զարգացման,  արդյունաբերության եւ առեւտրի նախարարների պաշտոնները, ֆեյսբուք սոցիալական ցանցում վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությանը խորհուրդներ է տվել` ինչ անել, որպեսզի 7.5 % տնտեսական աճը պահպանվի: Նախկին նախարարի դիտարկմամբ, առաջին` պետք է ապահովել ՓՄՁ զարգացում` առանց շեմն իջեցնելու, ներդրումային միջավայրը բարելավել` չհարկելով դիվիդենտները, բանակցել եւ հասնել նրան, որպեսզի ԵԱՏՄ-ում արտոնությունները պահպանվեն:

Կարեն Ճշմարիտյանի կարծիքով պետք է նաեւ վերանայել եկամտահարկի, հողի հարկի, շահութահարկի եւ գույքահարկի դրույքաչափերը:
Նախկին նախարարը ապա` հռետորական հարց է ուղղում` սլաքն ուղղելով նաեւ միջազգային կառույցների կողմը «IMF, WB, EBRD, ADA, եւ այլն, բա ու՞ր մնացին նրանց կանխատեսումները»:

Կարեն Ճշմարիտյանն այդ աճը չնկատող քաղաքացիներին էլ ձեռքի հետ խորհուրդ է տալիս 2-3 տարի սպասել, քանի որ նվազագույնն այդքան է պետք, որպեսզի այդ աճը պահպանվելու դեպքում մարդիկ իրենց կաշվի վրա զգան:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031