Լրահոս
Օրվա լրահոսը

Առաքել Սեմիրջյան. Մարտի 1-ի ԱԺ լսումները՝ շոուի մի մաս էին

Մարտ 01,2018 17:49

«Եթե որևէ հարց չի բացահայտվում Մարտի 1-ով դա շոուի մաս է, ուրիշ ակնկալիք էլ չկար»,- «Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-2-ի վերաբերյալ հայտարարության նախագիծը ԱԺ լիագումար նիստի օրակարգ ընդունելու հանգամանքին, ասաց «Մարտի 1» հասարակական կազմակերպության համակարգող Առաքել Սեմիրջյանը:

Նա հավելեց, որ գիտակցելով, որ այդ ամենը արված է սլաքներ ցրելու համար, ինքը պատրաստ է մասնակցել այդ շոուին, մի պատճառով՝ որ մարդիկ չմոռանան Մարտի 1-ը և  վերադարձնել իրական հարթություն:

Առաքել Սեմիրջյանը անդրադարձավ նաև հայտարարությանը. «Հայտարարությունը ի՞նչ է, ուզում եք 670 հատ հայտարարություն անեմ ու նիստի օրակարգ ընդունեմ, այդտեղ որևէ քաղաքական կամ իրավական բան չկա: Հայտարարությունը ընդունվել է նիստի օրակարգ, դա ընդհանրապես ծիծաղելու բան է: Բայց մեր խնդիրն էլ այն է, որ երբեք մոռացության չմատնվի, այդ հարցը ամեն վայրկյան տաք պահվի և փորձվի շոուն վերադարձնել իրականություն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031