Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե անգամ Հրայր Թովմասյանը ծովի վրայով քայլեր, նրան կմեղադրեին լողալ չիմանալու մեջ». Շարմազանով

Մարտ 02,2018 10:31

Խորհրդարանի այսօրվա նիստում շարունակվեց Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի՝ ՀՀ սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում առաջադրվելու հարցը: Կարծիք արտահայտեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ գովեստի խոսքեր հղելով Թովմասյանի հասցեին: «Նա պարզ, մաքուր հայկական ընտանիքի զավակ է՝ սասունցի: Ինքն է իրեն ստեղծել՝ առանց ազդեցիկ քավորի, ազդեցիկ զանգահարողի կամ ծնողների»,-ասաց  Շարմազանովը:

Նրա  խոսքով՝ Հրայր Թովմասյանն իր գիտելիքների եւ աշխատանքի ընթացքում դարձել է ընդունելի քաղաքական գործիչ եւ լավ իրավաբան. «Նա «էրգրից» եկած արժեքային համակարգ է կրում՝ միավորելով արեւմտյան եւ արեւելյան հայաստանները, Սասունն ու Երեւանը»:

ԱԺ փոխնախագահը պատգամավորներին կոչ արեց անկախ քաղաքական նախասիրություններից՝ քվեարկել Հրայր Թովմասյանի օգտին. «Իհարկե, կլինեն քննադատողներ: Նրանք քննադատելու են երեկ, այսօր եւ քննադատելու են վաղը: Ինչպես ասել էր Մարգարետ Թետչերը՝ եթե անգամ Հրայր Թովմասյանը ծովի վրայով քայլեր, նրան կմեղադրեին լողալ չիմանալու մեջ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031