Լրահոս
Օրվա լրահոսը

Տհաճ անակնկալ ռեստորանում իրենց հարսանիքը նշելուց հետո տուն վերադարձած նորապսակներին

Մարտ 02,2018 17:26

Aravot.am-ի տեղեկություններով, փետրվարի 25-ին Գյումրու «Տիգրան Մեծ» հարսանյաց սրահում հարսանիքը նշելուց հետո, ժամը 24․00-ի սահմաններում Կապս գյուղում գտնվող իրենց տուն վերադառնալով՝ նորապսակները տհաճ անակնկալի են եկել։ Անհայտ անձինք թալանի են ենթարկել տունը՝ տանելով գումար, զարդեր, ջարդուփշուր անելով գույքը, նույնիսկ ծխախոտի տուփերի միջից հանել են գլանակներն ու տարել։ Գողերը, սակայն, ֆուրշետի սեղանին ձեռք չեն տվել, այնտեղից նույնիսկ մի կոնֆետ չեն վերցրել։

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը (լուսանկարում) հաստատեց մեր այս տեղեկությունը՝ հավելելով, որ հափշտակել են 65 հազար ռուսական ռուբլի, հեռուստացույց և կենցաղային առարկաներ՝ տուժողին պատճառելով մեկ ու կես միլիոն դրամի վնաս։ «Նշված արարքը կատարած անձն ապօրինի մուտք է գործել հիշյալ տուն՝ տեխնիկական միջոցի գործադրմամբ՝ պատուհանը բացելու եղանակով։ Այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1․1 կետի հատկանիշներով։ Իմ կողմից հանձնարարություն է տրվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ հանցագործություն կատարած անձի կամ անձանց ինքնությունը, ինչպես նաև գողոնի գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ»,- ասաց դատախազը

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031