Լրահոս
Օրվա լրահոսը

«Աբսուրդ էր ակնկալելը, որ Արմեն Սարգսյանը բրիտանական մարմիններից պետք է թուղթ բերեր ԱԺ». Կարեն Բեքարյան (Տեսանյութ)

Մարտ 03,2018 14:36

Քաղաքագետ, ՀՀԿ պատգամավոր Կարեն Բեքարյանը կարեւորում է այն փաստը, որ ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն իր ելույթում մատնանշեց՝ նախագահի ինստիտուտն էական դեր է ունենալու ՀՀ-Արցախ-Սփյուռք եռամիասնության հարցում: «Որքանո՞վ դա կստացվի, միայն նախագահի անձից չէ կախված, այլ բոլորից»,-«Արմենպես»-ի մամուլի սրահում այսօր անդրադառնալով ՀՀ նախագահի ընտրությանը, ասաց քաղաքագետ, ՀՀԿ պատգամավոր Կարեն Բեքարյանը:

Նա մեկնաբանեց այն փաստը, որ «ԵԼՔ» դաշինքի պատգամավորները կասկածի տակ դրեցին նախագահի ընտրության օրինականությունը, մասնավորապես՝ Արմեն Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի չլինելու հանգամանքը: Կարեն Բեքարյանը հայտնեց՝ երեկ ԱԺ-ում ինքն անձամբ է տեսել այն տեղեկանքը, համաձայն որի՝ Արմեն Սարգսյանը վերջին վեց տարում բնակվել է ՀՀ-ում եւ հանդիսանում է միայն ՀՀ քաղաքացի (դիվանագիտական առաքելություն է իրականացրել):

«ՀՀ-ում կա մեկ պատկան մարմին՝ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը, որը տալիս է նման փաստաթուղթ:  Ո՞նց եք պատկերացնում՝ թեկնածություն առաջադրողը կարո՞ղ էր ունենալ բրիտանական փաստաթուղթ, կարծում եմ՝ ոչ: Կա ՀՀ պատկան մարմնի փաստաթուղթ: Թե պատկան մարմինն ինչի վրա է հիմնվել այն տալուց, դա այլ խնդիր է: Եթե չենք վստահում պատկան մարմնին, դա այլ գործընթաց է եւ առնչվում է պատկան մարմնի հետ, ոչ թե թեկնածուի»:

Կարեն Բեքարյանի խոսքով. «Ակնկալել, որ ԱԺ նախագահը պետք է դիմեր բրիտանական կողմին, աբսուրդ է: Աբսուրդ է նաեւ ակնկալելր, որ Արմեն Սարգսյանը բրիտանական մարմիններից պետք է թուղթ բերեր ԱԺ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031