Լրահոս
Օրվա լրահոսը

Ունենք կասկածներ, որ այս դավադիր գործողությունը կարող էին իրականացնել Հայաստանում գործող ապօրինի ռեժիմը սպասարկողները. «Երկիր Ծիրանի»

Մարտ 04,2018 12:10

Հայտարարություն

Տեղեկացանք, որ 2018 թվականի փետրվարի 26-ին՝ Բեյրութի հայկական Բուրջ Համուդ թաղամասում, անհայտ անձինք հարձակվել և ծեծի են ենթարկել Թուֆենկյան հիմնադրամի տնօրեն, հրապարակախոս Րաֆֆի Տուտագլեանին։

Րաֆֆի Տուտագլեանը բազմիցս հանդես է եկել մի շարք հրապարակումներով, որտեղ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության իշխանությունների ապօրինություններին: Հայաստանում գործող ապօրինի ռեժիմը  չի ապահովում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների  իրականացումը և ունենք կասկածներ, որ այս դավադիր գործողությունը կարող էին իրականացնել Հայաստանում գործող ապօրինի ռեժիմը սպասարկողները Տուտագլեանի քաղաքացիական կեցվածքի և քաղաքական դիրքորոշման համար:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը  խստորեն  դատապարտում է Րաֆֆի Տուտագլեանի նկատմամբ բռնության գործադրումը:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031