Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ընտրվել է Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ

Մարտ 06,2018 15:41

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ընտրվել է Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ:

Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիան հիմնադրվել է 1993թ-ին Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, աշխարհահռչակ գիտնական Եվգենի Պատոնի նախաձեռնությամբ: Այն միավորում է Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի գիտությունների ակադեմիաները և Վիետնամի գիտության և տեխնոլոգիայի ակադեմիան:

2003թ-ից Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիան Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (UNESCO) պաշտոնական գործընկերն է, 2007թ-ին ստացել է ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի դիտորդի կարգավիճակ:

Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի նպատակն է միավորել ԱՊՀ երկրների և Վիետնամի գիտությունների ակադեմիաների ջանքերը Խորհրդային Միության փլուզումից հետո համատեղ լուծելու գիտական խնդիրները, ամրապնդելու տասնամյակների ընթացքում ձևավորված կապերը և գիտական համագործակցությունը:

Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի առաջնահերթություններից է կառուցողական երկխոսություն ծավալել Համագործակցության երկրների պետական կառույցների հետ և նրանց ներկայացնել ասոցիացիայի անդամ գիտությունների ակադեմիաների և կազմակերպությունների գիտնականների հավաքական կարծիքը գիտությունների ակադեմիաների և գիտության զարգացման հարցերի վերաբերյալ:

Ներկայումս Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի նախագահը Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Վլադիմիր Գուսակովն է:

 

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031