Լրահոս
Օրվա լրահոսը

Կառուցապատման թույլտվություն են տվել հեռախոսների մալուխների վրա

Մարտ 08,2018 15:00

Քաղաքապետարանի ախորժակը չի փակվում. ազատ տարածք են տեսնում՝ արագ վաճառքի են հանում: Ու ախորժակն այնպես է բացվել, որ մայթերն էլ են վաճառքի հանում: Մալաթիա-Սեբաստիա համայնքի Անդրանիկի փողոցում երեւի շաբաթ կամ ամիս չկա, որ մի փոս չփորեն ու մի օբյեկտի հիմք չգցեն:

Լուսանկարում պատկերված կիսակառույցն էլ օրերս են սկսել «կենդանացնել»: Այստեղ շինարարները փորել, փորել են, մեկ էլ ինչ-որ մալուխների են հանդիպել: Ու պարզվել է՝ դրանք հարակից թաղամասը սնուցող հեռախոսի մալուխներն են, որի վրա էլ օբյեկտ կառուցելու շինթույլտվություն է տրվել:

Հիմա կառուցապատողն ու շինարարները չգիտեն ինչ անել՝ ո՛չ կիսակառույցը
կարող են տեղաշարժել, ո՛չ էլ մալուխները:

Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ

Թեմայի մասին կարդացեք

«Առավոտ»

07.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031