Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան մեծ է ձեր դերը երկրում, այնքան ավելի իրական է հավասարակշռված ու արդարամիտ որոշումներ ունենալու գրավականը. Արման Թաթոյան

Մարտ 08,2018 10:05

Շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա կապակցությամբ:

Յուրահատուկ արժեք ունի ձեր դերը հասարակությունում և ընտանիքում: Մեծ է ձեր դերը նաև պետության կառավարման հարցում: Հենց այս գիտակցումով է, որ մեր երկրում պետք է լինեն ձեր իրավունքների լիարժեք իրացման ու կարողությունների զարգացման անհրաժեշտ բոլոր պայմանները:

Քաղաքական ու հասարակական կյանքին ձեր ակտիվ մասնակցությունը, աշխատանքի իրական հնարավորությունն ու նույն աշխատանքի դիմաց տղամարդկանց հետ հավասար վարձատրությունը, կրթության իրավունքի լիարժեք իրացումը պետք է լինի երաշխավորված:

Որքան մեծ է ձեր դերը երկրում, այնքան ավելի իրական է հավասարակշռված ու արդարամիտ որոշումներ ունենալու գրավականը:

Յուրաքանչյուրիս պարտքն է ապահովել այս արժեքների պաշտպանությունը և դրանց սպառիչ իրացումը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Արման Թաթոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031