Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապագան կանացի է». Մարտի 8-յան հավաք՝ Ազատության հրապարակում (Ֆոտոշարք)

Մարտ 08,2018 14:04

«UWC Դիլիջան» միջազգային դպրոցի ուսանողներն այսօր Ազատության հրապարակում Մարտի 8-ի առթիվ կազմակերպել էին հավաք-երթ՝ նպատակադրվելով հանրության ուշադրությունը սեւեռել կանանց իրավունքների պաշտպանության վրա:  Դպրոցի սաները ծաղիկներ էին բաժանում անցորդներին: «Իմ կարծիքով՝ կանայք շատ խնդիրներ ունեն, որոնցից կարեւորն ընտանեկան բռնությունն է: Թեեւ պայքարում ենք դրա դեմ, բայց այն մնում է ընտանիքի ներքին խոհանոցում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի սան Էրիկ Անանյանը:

Նա համոզված է՝ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը չի լուծվում, քանի որ մարդիկ վախենում են դրա մասին խոսել. «Մտածում են, որ դա կարող է խայտառակություն բերել իրենց ընտանիքին, մինչդեռ դրա մասին պետք է խոսել»:

Դպրոցի սան Իննա Սարգսյանն էլ նշեց. «Հավաքի գաղափարը Լիբանանից ժամանակ մեր սաներից մեկինն է: Նա էլ է համոզված, որ Հայաստանում, եւ ոչ միայն, կանայք շատ խնդիրներ ունեն, մասնավորապես՝ աշխատավայրում: Իմ ընտանիքի անդամների աշխատավայրերում հիմնականում տղամարդիկ են. նրանց են տրված առաջընթացի ու բարձունքների հասնելու հնարավորությունները: Մինչդեռ համոզված ենք, որ կանայք էլ իրավունք ունեն բարձունքների հասնելու»:

Մանրամասն ՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031