Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական հարցերով հանձնախումբը Կոնգրեսից 70 մլն դոլար է խնդրել Հայաստանի ու Արցախի համար

Մարտ 08,2018 15:19

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբը նամակ է հղել Ներկայացուցիչների պալատին՝ խնդրելով 2019թ. ֆիսկալ տարում 70 միլիոն դոլար տրամադրել Հայաստանի և Արցախի օգնությանը: Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը:

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել կոնգրեսական Փալոնին և Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավար կազմում նրա գործընկերներին Արցախին և Հայաստանին ուղղված օգնության փաթեթի հարցում Ներկայացուցիչների պալատի իրենց գործընկերների աջակցությունը խնդրելու համար»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Հանձնախումբը, մասնավորապես, 6 միլիոն դոլար է խնդրել Արցախի համար՝ ականազերծման և հաշմանդամների օգնության նպատակով, 4 միլիոն դոլար՝ խաղաղության աջակցման համար, ինչպես նաև 30 միլիոն դոլար Հայաստանին՝ որպես տնտեսական օգնություն:

Բացի այդ, 10 միլիոն դոլար կհատկացվի որպես ռազմական օգնություն, 20 միլիոն դոլար՝ որպես Մերձավոր Արևելքից փախստականների ընդունման համար օգնություն:

Հանձնախումբը խնդրել է նաև ռազմական օգնություն չտրամադրել Ադրբեջանին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031