Լրահոս
Օրվա լրահոսը

Տուգանված 4 քաղաքացի և ոչ մի պատասխանատու պաշտոնյա. աղբահանության խնդիրը Վանաձորում

Մարտ 12,2018 17:18

Վանաձորում չսահմանված վայրում աղբ թափելու համար 2017թ.-ին տուգանվել է 4 քաղաքացի՝ յուրաքանչյուրը 20.000-ական ՀՀ դրամով: Բոլոր դեպքերում չսահմանված վայրում շինարարական աղբ է թափվել: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը այս տեղեկատվությունն է տրամադրել՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հարցմանն ի պատասխան: 2018թ. փետրվարի 8-ին Վանաձորի քաղաքապետին ուղղված հարցմամբ հետաքրքրվել էինք, թե որ կազմակերպություններն են Վանաձորում աղբահանություն իրականացնում և արդյոք որևէ անձ 2016 թ.-ից մինչ օրս ենթարկվել է վարչական պատասխանատվության ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 43.1 հոդվածով, թե՝ ոչ:

Նշենք, որ Օրենսգրքի 43.1 հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում ինչպես չսահմանված վայրում աղբ թափողների, այնպես էլ աղբահանման աշխատանքները ժամանակին չկազմակերպած պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ: Նշված ողջ ժամանակահատվածում լրատվամիջոցներում պարբերաբար հրապարակումներ են արվել Վանաձորում աղբահանության անբավարար մակարդակի, քաղաքի տարբեր մասերում աղբի կուտակումների մասին: Չնայած դրան՝ 2016 թ. հունվարի 1-ից մինչ 2018 թ. փետրվարի 8-ը վարչական պատասխանատվության է ենթարկվել 4 քաղաքացի, այն էլ շինարարական աղբը չսահմանված վայրում թափելու համար: Համաձայն քաղաքապետի պատասխանի՝ Վանաձորում աղբահանությունն իրականացնում է 4 կազմակերպություն՝ ըստ սահմանված գոտիների՝ «Լայվ» ՍՊԸ, «Պագամի» ՍՊԸ, «Վանաձորի սանմաքրում» ԲԲԸ և «Է. Էդարյան» ՍՊԸ: Ինչպես երևում է քաղաքապետի պատասխանից, աղբահանությունը ժամանակին չկազմակերպելու համար որևէ պաշտոնատար անձ կամ աղբահանություն իրականացնող կազմակերպություն 2016-2017 թթ. պատասխանատվության չի ենթարկվել:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031