Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանը և Արամ Ա Կաթողիկոսը քննարկել են Հայաստանի զարգացմանը վերաբերող հարցեր

Մարտ 12,2018 21:21

Վարչապետ Կարեն Կարապետյանը Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում այսօր այցելել է Անթիլիաս, որտեղ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:

Հանդիպումից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը Կաթողիկոսի ուղեկցությամբ այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճար, այնուհետ՝ մայրավանքի հարևանությամբ կառուցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող մատուռ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը և Արամ Ա Կաթողիկոսը քննարկել են Հայաստանի զարգացմանը վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի տնտեսական ներկայիս իրավիճակը և վերջին շրջանի տնտեսական աճի ուղղությամբ արձանագրված ցուցանիշները՝ նշելով, որ կառավարությունը շարունակում է ավելի լավ արդյունքներ արձանագրելուն ուղղված քայլեր իրականացնել տարբեր ոլորտներում: Կարեն Կարապետյանը նաև մանրամասներ է ներկայացրել այսօր Լիբանանի ղեկավարության հետ ունեցած բանակցությունների վերաբերյալ՝ դրանք որակելով արդյունավետ և կառուցողական:

Արամ Ա Կաթողիկոսը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Լիբանան և մասնավորապես, տնտեսական հագեցած օրակարգը, որը լավ հնարավորություն է համարել երկկողմ տնտեսական կապերի զարգացման հեռանկարները քննարկելու առումով:

Վարչապետը նաև պատասխանել է ներկա գտվող համայնքի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են ՀՀ տնտեսական օրակարգին, ԼՂ հիմնահարցի կարգավորման հեռանկարներին, Հայաստան-Եվրամիության փոխգործակցությանը:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031