Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները փոխել են զորավարժությունների սցենարը. վերլուծաբան

Մարտ 12,2018 22:25

2018 թվականի մարտի 12-17-ն Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնեն ադրբեջանական բանակի տարբեր ստորաբաժանումների ու միավորումների մասնակցությամբ: Այդ մասին հայտնում է minval.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:

Զորավարժություններին կներգրավվի մինչև 25.000 զինծառայող, մինչև 250 միավոր տանկ և այլ զրահապատ տեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 1000 հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, մինչև 50 միավոր տարբեր նշանակության ավիացիա:

Վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանի խոսքով, այսօրվանից մեկնարկող զորավարժությունները Ադրբեջանի ամենամյա պլանային զորավարժություններից են. «Միգուցե վերջերս ձեռքբերված զինտեխնիկան ցուցադրեն, փորձարկեն, օրինակ` նախորդ անգամ Չեխիայից ձեռք բերված զինտեխնիկան ցուցադրեցին: Եթե հետեւենք իրենց հայտարարություններին, զորքերի քանակով այսպիսի զորավարժություններ էլի են եղել ու նույնիսկ ավելի շատ են եղել, օրինակ 2016-ին նշում էին, որ մինչեւ 60.000 զինծառայող է ներգրավվելու, նույնը նաեւ զինտեխնիկայի առումով, եթե դատենք իրենց հայտարարություններից, նույն քանակությունը խոշոր զորավարժությունների ժամանակ միշտ էլ եղել են:

Միակ տարբերվող բանն այս զորավարժանքներում, որ աչքի է զարնում, 2016-ի ապրիլից հետո, երբ զորավարժության սցենարը հայտնել են, Ադրբեջանի հիմնական հատվածում անցկացվող վարժանքները հարձակվողական բնույթ էին կրում , իսկ Նախիջևանի հատվածում՝ հակահարձակվողական, իսկ այսօրվանից մեկնարկած զորավարժանքները, դատելով իրենց հաղորդագրությունից, հակահարձակվողական բնույթի են. Այսինքն, պայմանական ասած նրանք փորձում են հետ բերել հակառակորդի գրաված բարձունքները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031