Լրահոս
Օրվա լրահոսը

2017թ. Վրաստան այցելուների քանակով Հայաստանն առաջին տեղում էր. Վրաստանում ՀՀ դեսպան

Մարտ 13,2018 19:20

Մարտի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի հետ։

Հանդիպմանը կողմերն անդրադարձան Հայաստանի և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարներին առնչվող մի շարք հարցերի։

Զրուցակիցները կարևորեցին Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարությունների միջև փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերը: Այս համատեքստում ընդգծվեց նախորդ տարվա աշնանը ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի՝ Վրաստան կատարած այցի կարևորությունը։ Դեսպան Սադոյանն իր հերթին Վրաստանի Արդարարդատության նախարարին հրավիրեց պատասխան այցով լինել Հայաստանում։

Դեսպան Սադոյանը նշեց, որ 2017թ. Վրաստան այցելուների քանակով Հայաստանն առաջին տեղում էր (1․7 միլիոնից ավելի) և հույս հայտնեց, որ այդ թիվն այս տարի ավելի կմեծանա՝ միաժամանակ նշելով, որ պետք է ամեն ինչ անել, որ ՀՀ քաղաքացիներն իրենց հնարավորինս հարմարավետ զգան եղբայրական Վրաստանում:

Զրուցակիցներն այս համատեքստում անդրադարձան Հայաստանից այցելուներին առնչվող հարցերին և դրանց՝ համատեղ ջանքերով լուծումներ գտնելու ուղիներին:

Դեսպանը նախարարին ներկայացրեց Հայաստանում սահմանադրական բարեփոխումների արդյունքներն ու կառավարման նոր ձևի անցմանն առնչվող հարցեր։

Թեա Ծուլուկիանին իր հերթին խոսեց արդարադատության ոլորտում Վրաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքի ու արդյունքների մասին։

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031