Լրահոս
Օրվա լրահոսը

62-ամյա կնոջ բռնաբարության գործով բողոքի քննությունը վերաքննիչում ավելի քան մեկ տարի ընթանում է

Մարտ 13,2018 18:50

2016թ. դեկտեմբերի 23-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով եւ 147 հոդվածի 1-ին մասով՝ բռնաբարության եւ բնակարան ապօրինի մուտք գործելու հոդվածներով, Նավուր գյուղի բնակիչ, 1966թ. ծնված Արամ Սարգսյանը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման եւ 50 հազար դրամ տուգանքի:

Վերջինս մեղադրվում է այն բանում, որ 2016թ. ապրիլի 15-ին, ժամը 22.00-ից մինչեւ 23.00-ն ընկած ժամանակահատվածում Իծաքար գյուղի բնակիչ, 1954թ. ծնված կնոջ կամքին հակառակ ապօրինի մուտք է գործել նրա առանձնատուն եւ տան ննջասենյակում մի քանի անգամ ապտակելով այդ կնոջը՝ վերջինիս կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Արամ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ավտովերանորոգող, նախկինում չարատավորված Ա. Սարգսյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Վերջինիս պաշտպան Գայանե Զաքարյանն ասաց, որ սկզբում քրեական գործ է հարուցվել մարմնական վնասվածք հասցնելու հոդվածով, հետո՝ բռնաբարության: Գ. Զաքարյանը Ա. Սարգսյանին արդարացնելու խնդրանքով դիմել է վերաքննիչ դատարան: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում 2017թ. փետրվարի 24-ից, ավելի քան մեկ տարի, շարունակվում է սույն գործով վերաքննիչ բողոքի քննությունը:

Այդ գործով դատական հերթական նիստը նշանակված է 2018թ. մարտի 16-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031