Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփին առավել համապատասխան

Մարտ 14,2018 10:15

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ռեքս Թիլերսոնին Մայք Պոմպեոյով փոխարինելը աշխարհի մասշտաբով կբերի որոշակի եւ, վախենամ, ոչ դրական փոփոխությունների: Թիլերսոնը թեեւ մասնագիտությամբ դիվանագետ չէ (ինչպես եւ Պոմպեոն), բայց զուսպ, հավասարակշռված մարդ է, եւ որպես բիզնեսմեն բանակցելու հրաշալի փորձ ունի: Այդ մակարդակում աշխատող բիզնես կառավարիչները գիտեն, որ ցանկացած, անգամ մրցակից գործընկերոջ հետ պետք է խոսել հարգալից՝ բոլոր դեպքերում հնարավորություն թողնելով նրա դեմքը փրկելու:Ի տարբերություն Թրամփի, որը հաճախ դուրս է գալիս ռինգ՝ հակառակորդի քիթ-մռութը ջարդելու, նրան նոկաուտի ենթարկելու ակնհայտ ցանկությամբ, որը ժամանակակից քաղաքականության մեջ այդքան էլ ընդունված չէ:

Բոլոր դեպքերում, հավանաբար, ճիշտ են այն վերլուծաբանները, որոնք պնդում են, որ Պոմպեոն ավելի կոշտ քաղաքականություն է իրականացնելու Ռուսաստանի եւ հատկապես Իրանի հանդեպ, ինչն, իհարկե, մեզ՝ հայերիս, բացարձակապես ձեռնտու չէ: Պոմպեոն, դեռեւս զբաղեցնելով Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի պաշտոնը, վերջերս հակադարձեց Պուտինին՝ վերահաստատելով այն մեղադրանքները, որ հենց ՌԴ պետական ծառայողներն են փորձել միջամտել ԱՄՆ ընտրություններին՝ չնայած Պուտինն NBC-ին տված հարցազրույցում պնդում էր, թե այդ մարդիկ գուցե «պարզապես ռուսներ» են եւ Կրեմլի հետ կապ չունեն: Կարծում եմ, որ Պոմպեոն ավելի վճռականորեն, քան Թիլերսոնը, սատար կկանգնի բրիտանական կառավարությանը, որը փաստացի մեղադրում է Մոսկվային «դավաճան» հետախույզին եւ նրա դստերը թունավորելու մեջ: Նման մոտեցումներն անշուշտ հոգեհարազատ են Թրամփի «մաչոյական» հակումներին՝ անկախ այն հանգամանքից, որ ԱՄՆ նախագահը հաճախ իր անձնական համակրանքն է արտահայտում Պուտինի հանդեպ:

Ավելի ընդգծված է Թրամփի եւ Պոմպեոյի համակարծիք լինելը Իրանի հարցում: Կարելի է կանխատեսել, որ մոտ ժամանակներս Միացյալ Նահանգները միակողմանիորեն դուրս կգա Իրանի հետ միջուկային գործարքից՝ չնայած դրա համար որեւէ լուրջ իրավական հիմք չկա: Այդպիսով՝ լարվելու են հարաբերությունները ոչ միայն Իրանի, այլեւ գործարքի մյուս մասնակիցների՝ եվրոպական երկրների, Չինաստանի եւ Ռուսաստանի հետ: Ըստ որոշ նշանների՝ Թիլերսոնը վերապահումով էր վերաբերվում նման կտրուկ քայլին: Ի դեպ, շատ հնարավոր է, որ ավելի սուր բնույթ է կրելու ԱՄՆ-ի «առեւտրային հակամարտությունը» եվրոպական երկրների եւ Չինաստանի հետ:

Եթե հաշվի առնենք նաեւ, որ Ռուսաստանի ղեկավարը պակաս «մաչոյական» հակումներ չունի, կարելի է վստահաբար ասել, որ մեզ սպասում են հետաքրքիր ժամանակներ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Շատ կը ներէք, սակայն Ռուսաստանի պարագային, շփոթւում էք: Թիլըրսընը հակում ունէր խիստ ու կտրուկ արտայայտութիւններ ունենալու Մոսկուայի դէմ, ինչ որ դուր չէր գալիս իր տիրոջ, որ յատուկ տկարութիւն մը ունի Փութինի հանդէպ – ոչ միայն լաւ գիտակցելով թէ նա որոշիչ դեր ունեցաւ իր ընտրութեան մէջ, այլ նաեւ որովհետեւ Թրամփը ընդհանրապէս կը սիրէ «զօրաւոր» ղեկավարները, կարծելով թէ ինք ալ անոնց նման է… նաեւ երանի կու տայ ոչ ժողովրդավարական պետութիւններու պետերին, որոնք աւելի ազատ են իրենք իրենց ուզածը կատարելու – :

    Նորանշանակ Արտգործ նախարարը, որպէս Թրամփին աւելի հլու-հնազանդ անձ, պիտի հետեւի վերջինիս կակուղ մօտեցումին Ռուսաստանի նկատմամբ…

    Իրանի նիւթով սակայն, ճիշդ էք: Որովհետեւ Թրամփը որքան որ ալ սիրահարուած լինի Փութինին եւ նրա նմաններին, նա աւելի շատ խամաճիկն է Իզրայելի այժմու վարչակարգին:

    Կը մնայ տեսնել թէ Փութինը ոնց է խաղալու իր իւրայատուկ ճատրակի խաղը, նկատի ունենալով որ Իրանին մօտեցած է, յատկապէս Սուրիոյ մէջ:

  2. gib.gibindus says:

    Բայց ինչ ետաքրքիր ա, գժվում եմ: Ամենակարեվորն ա՝հաստատ:

  3. Լավատես says:

    `ավելի կոշտ քաղաքականություն է իրականացնելու Ռուսաստանի եւ հատկապես Իրանի հանդեպ, ինչն, իհարկե, մեզ՝ հայերիս, բացարձակապես ձեռնտու չէ`

    Մեզ՝ հայերիս ցանկացած երկրի ցանկացած քաղաքականություն ձեռնտու է, մենք հո քաղաքական մուրացկաններ չէ՞նք, որ նստենք ռազմական թատերաբեմի մի ապահով անկյունում ու սպասենք թե որ գերհզոր մեկը ինչ քաղաքական ողորմություն մեզ կտա, հակառակը՝ ասում են՝ մարդ իր ուժի չափը երբեւիցէ չի իմանա, քանի դեռ ստիպված չլինի իր այդ ուժը կիրառել:

    Այն որ մեզ՝ հայերիս, բացարձակապես ձեռնտու չէ՝ դա մեր շուռ տված իշխանական բուրգն է, մեզ իսկապես պետք է արդյունավետ իշխանական բուրգ: Ինձ օրինակ միշտ էլ դուր է եկել Հեռավոր Արեւմուտքի ընտրական համակարգի սկզբունքը՝ մարդիկ իրենց ձայնը տալիս են ինչ որ ընտրյալների, սրանք էլ ոնց կուզեն, այնպես էլ կընտրեն: Մենք կարող էինք սա մի քիչ մշակեինք ու օգտագործեինք: Օրինակ, ես քաղաքականությունից քիչ բան եմ հասկանում, բայց ուզում եմ, որ խելքը գլխին մեկը գա իշխանության, դրա համար դիմում եմ իմ կարծիքով խելոք մեկին ու ձայնս տալիս նրան, ու այդ մեկը՝ եթե քաղաքացի է, օրենքով իրավունք չունի հրաժարվելու իմ ձայնից, սա վերցնում է իմ ձայնը ու փնտրում է իրենից ավելի խելոքին ու իր ձայնի հետ միասին նրան հանձնում նաեւ իմ ձայնը ու վերջում ով ամենաշատ ձայնը հավաքեց, նա էլ բուրգի վերեւում կհայտնվի: Այ սա էլ կամ սրանից առավել արդյունավետ ընտրական համակարքը կկոչվի իսկական ժողովրդավարություն, որը ոչ թե սիրուն բան պետք է լինի, այլ առաջին հերթին արդյունավետ, թե չէ այսօրվա ընտրություններում ինչ անգրագետը քաղաքական հարցերում, ինչ մասնագետը ընտրություն կատարելու հավասար իրավունք ունեն, դրա համար էլ շուռ տված իշխանական բուրգ ունենք: Եկեք ստեղծենք իսկական ընդդիմություն իր ստվերային կառավարությունով նոր ընտրական համակարգ մշակելով ու կիրառելով՝ այնպիսին, որը ոչ միայն իր խելքով ու արդյունավետությամբ կգերազանցի իշխանությանը, այլեւ կապահովի անցնցում իշխանության փոխանցում:

    • Լավատես says:

      Շարունակեմ մշակել ընտրական սկզբունքս՝ գաղափարներ են, հետո կմոռացվեն կգնան, ափսոս են ☺, միայն ձայն տալով չի, ում ձայն ես տվել նա ոչ միայն պարտավոր է քո ձայնը վերցնել, դու էլ քո պարտավորությունն ունես՝ դու ձայն վերցնողի հետ պայմանագիր ես կնքում, որ դու էլ պարտավորվում ես ենթարկվել ձայն վերցնողի հրամաններին, եթե դու թերանաս նրա հրամանները կատարելու մեջ, նա կարող է հրաժարվել քո ձայնից, իսկ եթե դու ես դժգոհ ձայն վերցնողի գործունեությունից, կարող ես ձայնդ հետ վերցնել, այստեղ էլ ընտրական դատարան պետք է հնարել: Քանի որ ձայն վերցնողի մակարդակն ավելի բարձր է այդ հարցում, նա քեզ սովորեցնում ու դաստիարակում է, երբ դու նրա հրամաններն ես կատարում: Նմանապես, մնացած բոլոր բնագավառներում՝ ասենք, փող ես տալիս գործարարին, նա էլ վերցնում է ու քեզ սովորեցնում ավելի մեծ գումար աշխատել ու նման բաներ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031