Լրահոս
Օրվա լրահոսը

Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունուն չեն հետազոտել

Մարտ 15,2018 16:54
Arsen Arcruni

Մարտի 12-ին փաստաբաններ Նարինե Ռշտունին, Ռոբերտ Ռեւազյանն ու նոր ներգրավված պաշտպան Հայկ Ալումյանը տեսակցել են ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվող, ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունուն և տեղեկացել են, որ հետազոտությունները չեն արվել, բժիշկի նշանակված դեղորայքը նրան չեն տրամադրել:

Արսեն Արծրունու պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նարինե Ռշտունին Aravot.am-ին տեղեկացրեց, որ մարտի 2-ին իր պաշտպանյալը հետազոտվել է «ԱՐԹՄԵԴ» բժշկական վերականգնողական կենտրոնի գլխի և պարանոցի ծառայության ղեկավար բ.գ.թ. Ա.Բադալյանի կողմից, նրա մոտ արձանագրվել էր կլինիկական ախտորոշում՝ «վահանաձև գեղձի բազմահանգուցավոր ախտահարում»:

Ըստ պաշտպանի, բժիշկը խորհուրդ էր տվել կատարել մի շարք հետազոտություններ, նշանակել էր դեղորայք՝ «լևոթիրոքսին» և «նովա-ռելաքս»:

Ն.Ռշտունին մարտի 5-ին դիմել է ՀՀ Արդարադատության նախարարին, ներկայացրել է կոնսուլտացիոն թերթիկի պատճենը և խնդրել է հանձնարարել համապատասխան աշխատակիցներին անհապաղ կազմակերպել Արսեն Արծրունուն անհրաժեշտ հետազոտությունների անցկացումը:

Դատապարտյալի բուժումը լիարժեք իրականացնելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ հիվանդանոցային պայմաններում, դեղորայքային բուժում, մինչդեռ, փաստ է, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալն անհրաժեշտ բժշկական օգնություն չի ստանում:

Խնդրում են անհապաղ միջոցներ ձեռնարկել դատապարտյալ Արսեն Արծրունու բժշկական հետազոտությունները և դեղորայքային բուժումը իրականացնելու համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031