Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժեց Քյարամ Քալաշյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը

Մարտ 16,2018 16:08

Արագածոտնի  մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց Շամիրամ գյուղի սգո սրահում 4 եզդիների սպանության գործով հանցագործությունը պարտակելու մեջ մեղադրվող Քյարամ Քալաշյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդությունը:

Դատարանը նաեւ մերժեց Քյարամ Քալաշյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանի միջնորդությունը՝ դատական նիստը հետաձգելու վերաբերյալ: Նա միջնորդել էր նիստը հետաձգել, որ  գործի նյութերին ծանոթանա, բայց նիստը նախագահող դատավոր Սուրեն Մնոյանը այդ միջնորդությունը համարեց  դատական նիստերն անհարկի ձգելու միտում:

Նախագահող դատավորը նաեւ թույլ չտվեց Գրիգորյանին դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, երբ պաշտպանը հայտարարեց, որ կլքի նիստերի դահլիճը, այդ ժամանակ դատավորը նոր միայն թույլատրեց:

Իսկ Կրոմվել Գրիգորյանը հայտարարեց, որ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը կներկայացնի հաջորդ ուրբաթ:  Դատական նիստն այսքանով ավարտվեց, հաջորդ նիստը նշանակվեց մարտի 23-ին։

Հիշեցնենք, որ Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2017թ. օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից սգո սրահում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարել է չորս անձանց սպանություն, բացի այդ, 1999թ. ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել հրազեն եւ ռազմամթերք, 2012թ. դեկտեմբերից մինչեւ 2014թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել է վաշխառություն` որի հետեւանքով տուժողներն ընկել են նյութական ծանր կացության մեջ, 25.08.2017թ. կատարել է նաեւ սուտ մատնություն:

Թելման Քալաշյանի հորեղբորը՝ Քյարամ Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պարտակել է առանձնապես ծանր հանցագործությունը` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, չորս անձանց սպանությունն իրականացրած Թելման Քալաշյանին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031