Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակամարտության լուծման համար առավել կարեւոր ուղիներ կան, քան դիտորդների թվի ավելացումն է»

Մարտ 17,2018 16:00

«Այդ պայմանավորվածությունն ադրբեջանական կողմից կհանդիպի խոչընդոտների: Դրա իրականացումը թերեւս կձգձգվի: Ապրիլին «Իլհամ Ալիեւի ընտրություններին» հաջորդող մեկ-երկու ամսում դժվար թե այդ հարցում շարժ տեղի ունենա»,- «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով այն փաստին, որ դեռեւս հունվարին կրակովյան բանակցությունների ժամանակ կողմերը ձեռք էին բերել Արցախյան հակամարտության շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թիվը 6-7-ով ավելացնելու պայմանավորվածություն, ասաց Արցախի նախկին արտգործնախարար, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Մելիքյանը:

Նրա խոսքով՝ ամեն դեպքում դիտորդների թվի հնարավոր ավելացումը հարցի լուծում չի ենթադրելու. «Լավագույն դեպքում այն կնպաստի «ստատուս քվո»-ի ամրագրմանը եւ երկարաձգմանը: Մինչդեռ Ադրբեջանը մտադրվելու է հնարավորինս արագ փորձել սկսել «տարածքները հետ բերել» իր հսկողության տակ: Իսկ մեզ համար նման օրակարգը լուրջ՝ դրական տեղաշարժեր չի պարունակում»: Արման Մելիքյանի համոզմամբ՝ հակամարտության լուծման համար այլ ուղիներ կան՝ առավել կարեւոր, քան, օրինակ, դիտորդների թվի ավելացումն է: «Ցավոք, Հայաստանի իշխանություններն այս հարցում ցանկություն չունեն վերանայելու իրենց մոտեցումները»,- ասում է նա:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ»

16.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031