Լրահոս
Օրվա լրահոսը

«Պլաստմասե խողովակը կամ գրտնակը ո՞նց կարող են զենք լինել. ծիծաղելի է». «Սեֆիլյանի գործով» մեղադրյալ

Մարտ 17,2018 15:29

«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստում այսօր պաշտպանական ճառով հանդես եկավ նաեւ ամբաստանյալներից Գալուստ Գրիգորյանը: «Զենքի կամ քաղաքականության, առավել եւս՝ հեղափոխության հետ ընդհանրապես կապ չեմ ունեցել: Դա արդեն ապացուցում է, որ ես չէի կարող կապ ունենալ «հանցավոր խմբի» հետ: Ուղղակի ծանոթ էի իրենց, այո, զենքն իմ ձեռքով անցել է, միայն դա եմ ընդունում: Բայց դատարանում զենքի՝ զենքն լինելն էլ չապացուցվեց: Մի հոգին ցուցմունք է տալիս ու ասում, որ եռացված փամփուշտները չեն կրակում, իսկ փորձագետն ասում է՝ կրակում են: Փաստորեն, ես ինձ ընդհանրապես մեղավոր չեմ ճանաչում»,-հայտարարեց նա:

Գալուստ Գրիգորյանն անդրադարձավ գործում որպես ապացույց ներկայացվող իրերին. «Խոհանոցային գրտնակը որպես զենք են ներկայացվում: Եկեք լուրջ վերաբերվենք էլի: Պլաստմասե խողովակը կամ գրտնակը ո՞նց կարող են զենք լինել: Ծիծաղելի է»: Գրիգորյանը վստահեցրեց, որ ինքը Ժիրայր Սեֆիլյանին անգամ չի էլ ճանաչում. «Ես ոչ մի բանում մեղավոր չեմ»:

Խոսեց նաեւ ամբաստանյալներից Սասունիկ Կիրակոսյանը (լուսանկարում)՝ ասելով. «Հավաքվել ենք, գինի ենք խմել, մի պատառ հաց ենք կերել, եւ դա ներկայացվել է, թե լուրջ հեղափոխական գործողություններ ենք ծրագրել: Ամոթ է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031