Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ալեքսեյ Նավալնին՝ ՌԴ-ում ընտրակեղծիքների մասին. «Առավոտը սովխոզում սկսվեց ավանդական ձեւով»

Մարտ 18,2018 18:05

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտարարություն է տարածել այսօր Ռուսաստանում ընթացող նախագահական ընտրությունների վերաբերյալ:

«Առայժմ կարելի է համարձակ հայտարարել՝ սխալվել են բոլոր նրանք, ովքեր ասում էին, թե այս ընտրություններում ավելի քիչ կեղծիքներ կլինեն, քանի որ ՌԴ նախագահ Պուտինն առանց այն էլ բոլորին հաղթել է: Առավոտը սովխոզում սկսվեց ավանդական ձեւով»,-ասում է Նավալնին:

Նշենք, որ Նավալնին այս ընտրություններին չի մասնակցում, սակայն դրանց հետեւելու համար դիտորդական շտաբ է ստեղել, որի ներկայացուցիչները ՌԴ-ի տարբեր շրջաններում հետևում են ընտրություններին: Նավալնին ընտրակեղծիքների օրինակներ է ներկայացնում. «Կեմորովի մարզում մեր դիտորդներին արգելում են մուտք գործել ընտրատեղամասեր: Այս մարզում մենք տեսել ենք ընտրություններին մասնակցությանը վերահսկելու ծիծաղելի տեխնոլոգիաներ՝ մի տատիկ նստած է քվեատուփի մոտ եւ ինչ-որ կտրոններ է տալիս քվեարկած քաղաքացիներին: Կրասնոդարի երկրամասում ինչ-որ տղամարդիկ են նստած կեղծ ուղղությամբ եւ հայտարարում են՝ դիտորդների տեղերն արդեն զբաղված են»:

Նավալնին նաեւ հայտնում է, որ տեսահեռարձակմամբ դիտորդները ՌԴ-ի հեռավոր արեւելյան մարզի ընտրատեղամասերում նկատել են մինչ քվեարկության սկսվելը քվեատուփերում արդեն քվեաթերթիկներ են եղել. «Իսկ ԿԸՀ-ն, առանց աչք թարթելու, այդ մասին ասում է՝ հանձնաժողովի անդամներն են քվեարկել: Օրենքով մինչ բուն քվեարկությունը, քվատուփը պետք է լինի դատարկ եւ կնքված: Սակայն ընտրությունների օրը ԿԸՀ-ն մոռանում է իրավական այս  մանրուքի մասին»:

Նավալնին նաեւ հայտնում է քաղաքացիների՝ ընտրատեղամասեր համատարած տանելու եւ ուղղորդումների մասին:

Ալեքսեյ Նավալնին քաղաքացիներին կոչ է անում բոյկոտել այսպիսի ընտրությունները:

Նշնք, որ ՌԴ նախագահական ընտրություններում մասնակցում են 8 թեկնածուներ՝ ՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, Սերգեյ Բաբուրինը՝ «Ռուսական համազգային միություն», Քսենյա Սոբչակը՝ «Քաղաքացիական նախաձեռնություն», Մաքսիմ Սուրայկին՝ Ռուսաստանի կոմունիստներ», Բորիս Տիտով՝ «Աճի կուսակցություն», Գրիգորի Յավլինսկին՝ «Յաբլոկո» կուսակցություն,  Պավել Գրուդինին՝ «Կոմունիստական կուսակցություն», Վլադիմիր Ժիրինովսկի՝ «Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն»:

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031