Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ում ընտրություններ են. դիտորդների են ձերբակալում, հարձակվում լրագրողի վրա ու լցոնումներ անում

Մարտ 18,2018 19:30

Ռուսաստանի Դաշնությունում այսօր նախագահական ընտրություններ են: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ եւ ըստ ՌԴ ԿԸՀ-ի, ժամը 17.00-ի դրությամբ Ռուսաստանում ընտրողների 51,9% մասնակցություն է գրանցվել:

ԶԼՄ-ներն ու ընդդմադիրները հայտնում են ընտրակեղծիքների եւ խախտումների մասին:

Tvrain.ru-ն տեղեկացնում է՝ ընտրություններն առցանց հեռարձակող տեսախցիկն արձանագրել է՝ Մախաչկալայում ընտրատեղամասերից մեկում մի ուսուցչուհի, որը նաեւ հանձնաժողովի անդամ է,  քվեաթերթիկներով տրցակը դժվարությամբ, փոքր- ինչ ուժի գործադրմամբ այն գցում քվեատուփը:

Մեկ այլ ընտրակեղծիք է  արձանագրվել, ըստ Tvrain.ru-ի, Կեմերովոյի շրջանի ընտրատեղամսերից մեկում. Հանձնաժողովի անդամները սեղանի դարակներից հանում են քվեարկած քվեարթիկներ ու գցում քվեատուփը:

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը տեղեկացնում է՝ Դաղստանի ակտիվիստները հայտնում են մի քանի ընտրատեղամասերում հարձակումների եւ բերման ենթարկվածների մասին: «Դաղստանի դիտորդների» թվիթերյան էջում տեղեկություն է տարածվել, որ Մախաչկալայի մի ընտրատեղամասում ինչ-որ մարզիկներ են հայտնվել, որոնք լցոնումներ են կատարել, ապա դիտորդների տեխնիկան խլել են եւ հեռացել: Նման դեպքեր են արձանագրվել 3 ընտրատեղամասում, դիտորդներից մեկը ձերբակալվել է:

Մեկ այլ լրատվամիջոցի՝ «The Caucasus post»-ի փոխանցմամբ՝ Կարաչեվո-Չերկսեկի ընտրատեղամասերից մեկում ինչ-որ «պինդ տղաներ՝ առանց «բեյջի» հարձակվել են լրագրողի վրա, նրան դուրս են արել ընտրատեղամասից, վերցրել փաստաթղթերը:

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու դիտորդական շտաբից տեղեկացնում են 3 դիտորդների ձերբակալության մասին: Նրանց մեղադրվում են, որ ընտրատեղամասում անօրինական են գտնվում, ուստի բերման են ենթարկել ոստիկանական բաժին:

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031