Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ում ընտրություններին լցոնում են հանձնաժողովի անդամները (Տեսանյութ)

Մարտ 18,2018 20:44

Ֆեյսբուք սոցիալական ցանցում մի տեսանյութ է շրջանառվում, որտեղ երեւում է, թե ինչպես են ՌԴ-ում այսօր տեղի ունեցած նախագահական ընտրություններում  հանձանաժողովի անդամները լցոնում կատարում:

Տեսանյութում հստակ երեւում է՝ երբ ընտրատեղամասում ընտրող չկա, հանձնաժողովի՝ հավանաբար նախագահը ցուցում է տալիս մյուս անդամներին, վերջիներս էլ սեղանի դարակներից հանում են քվեաթերթիկներով ծրարները, փոխանցում նախագահին, վերջինս էլ դրանք հերթով գցում է քվեատուփը:

Մեկ այլ տեսանյութում էլ արձանագրվել է կրկին լցոնման դեպք:
Այս տեսանյութերը ընտրատեղամասերում առցանց հեռարձակման տեսախցիկների արձանագրություններն են:

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031