Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Արցախում ևս դեղերի դեղատոմսով ձեռք բերելու որոշում կընդունվի

Մարտ 19,2018 13:45

Արցախի խորհրդարանի փետրվարի 28-ի նիստում՝ առողջապահության նախարար Կարինե Աթայանը հայտարարել էր, որ դեղերի դեղատոմսերով բացթողնման որոշումը կընդունվի նաև Արցախում։

«Մենք կկազմակերպենք նախապատրաստական աշխատանքներ բուժանձնակազմի և դեղատների աշխատակիցների հետ և հաշվի առնելով մեր ոլորտի առանձնահատկությունները՝ որոշումը կհարմարեցնենք մեր համակարգին»,- նշել էր նա:

Նախօրեին՝ Aravot.am-ի հարցմանն ի պատասխան, Արցախի առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության բաժնից հայտնեցին, որ առայժմ հստակ ոչինչ չկա և այս պահին դեռ քննարկումներ են ընթանում:

Ստեփանակերտի դեղատներում կատարած հարցմանը, թե ինչպես են վերաբերվում Արցախում ևս նախատեսվող նոր որոշմանը, դեղատների աշխատակիցները, ընդհանուր առմամբ, այն համարեցին դրական։

Ստեփանակերտի դեղատներից մեկի աշխատակից Լիլիթ Բաբայանը իր խոսքում կարևոր համարեց մանավանդ հակաբիոտիկների դեղատոմսերով ձեռք բերումը, քանի որ հաճախ են քաղաքացիները առանց բժշկի հետ խորհրդակցելու գնում հակաբիոտիկներ՝ շատ ժամանակ առողջական ոչ մեծ խնդիրներ ունենալու դեպքում։

Մեկ այլ դեղատան աշխատակից՝ Կալիպսե Հարությունյանն ասաց, որ դեղատան աշխատակիցների համար էական տարբերություն չկա։ Սակայն քաղաքացիների համար կառաջանան լրացուցիչ դժվարություններ՝ պոլիկլինիկա հասնելու և հավելյալ հերթերում սպասելու առումով։

Դեղատան աշխատակից Մարինե Պողոսյանն էլ նշեց, որ նման որոշումը կարևոր է․ «Սակայն խնդիրը մեր քաղաքացիների մոտ է։ Շատերը, երևի ոչ գնողունակ լինելու պատճառով, բժշկի կողմից գրված դեղատոմսի ոչ բոլոր դեղերն են գնում, կամ նախընտրում են ավելի էժանը։ Շատ ժամանակ նաև ցանկանում են գնել հատով և մենք ստիպված հարմարվում ենք նրանց պահանջներին»։

 

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031