Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ տարածաշրջանային անվտանգության հարցերին

Մարտ 19,2018 14:07

Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքին

Մարտի 19-ին Էդվարդ Նալբանդյանը ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքի մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

ԱԳ նախարարը ներկաներին տեղեկացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի շարունակական ջանքերի մասին:

Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ տարածաշրջանային անվտանգության հարցերին, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում ընթացող համագործակցությանը, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնություններին, Մերձավոր Արևելքում զարգացումներին, տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք խնդիրների շուրջ Հայաստանի մոտեցումներին:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031