Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուցե իրականում ոչ մի զորավարժություն էլ չի եղել, այն էլ՝ լայնածավալ». Ռազմական վերլուծաբան

Մարտ 19,2018 14:13

Ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանի դիտարկմամբ, մարտի 12-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանի պաշտոնական այցը Միացյալ նահանգներ Արցախի Հանրապետության պատմության մեջ աննախադեպ իրադարձություն էր:

Ըստ վերլուծաբանի, այն, որ Բակո Սահակյանը հանդիպեց նաեւ կոնգրեսականների հետ, նշանակում է, որ սկիզբ դրվեց ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերություններին:

«Բակո Սահակյանն, օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնեց հայ համայնքի տարբեր կառույցի ներկայացուցիչներին Արցախին սատարելու համար այս տարիներին»,-այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց բանախոսը:

Նրա խոսքով, այդ նույն ժամանակահատվածում ադրբեջանական կողմը լայնածավալ զորավարժություններ իրականացրեց, այն նպատակ ուներ ոչ միայն զինական առումով ստուգել զորքերի մարտական պատրաստականությունը, այլեւ հաշվետու լինել Ադրբեջանի ժողովրդին ընտրություններից առաջ, թե ուր են գնացել բազմամիլիարդ փողերը, որոնք ծախսվել են իշխանությունների կողմից բանակի մարտունակության համար:

«Ինչ վերաբերում է արտաքին մասին, ապա նույնիսկ Ադրբեջանի նախագահն ու պետական կառույցները չէին իրազեկել համանախագահող երկրներից որևէ մեկին, որի առնչությամբ ներկայացվեց համապատասխան կեցվածք համանախագահող երկրներին, որ Ադրբեջանն իրականացնում է մարդկային ու զինտեխնիկայի տեղաշարժ՝ առանց իրազեկելու միջազգային կառույցներին: Ադրբեջանը ցույց տվեց համանախագահող երկրներին, որ եթե իր ուզած ձևով հարցը չի լուծվում, ինքը պատրաստ է զենքի միջոցով դա անել»,- հավելեց վերլուծաբանը:

Նա նկատեց, որ համացանցում, Ադրբեջանի հին զորավարժություններից են կադրեր տեղադրվել, ինչը միգուցե կարող է վկայել այն մասին, որ իրականում ոչ մի զորավարժություն էլ չի եղել, այն էլ՝ լայնածավալ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031