Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարզվել է, որ փաստաբաններից մեկը սպասարկել է ՀՔԾ-ի շահերը». թեժ բանավեճ՝ ՓՊ աշխատակցի մասնակցությամբ

Մարտ 19,2018 16:34

«Սասնա ծռերի» դատավարության մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր թեժ բանավեճ ծավալվեց Lakmoes.am կայքի խմբագիր Էլմիրա Մարտիրոսյանի եւ ՀՀ փաստաբանների պալատի իրավական հարցերով փորձագետ Արտաշես Խալաթյանի միջեւ: Էլմիրա Մարտիրոսյանը հայտարարեց, որ Փաստաբանների պալատն ԱԱԾ-ի եւ Քննչական կոմիտեի շահերը սպասարկող փաստաբաններ ունի, Արտաշես Խալաթյանն էլ պահանջեց անուններ հնչեցնել:

-Հետեւեք հրապարակումներին, կիմանաք,-ասաց Էլմիրա Մարտիրոսյանը:

-Անուններ տվեք, առանց տեսախցիկի կարո՞ղ եք ասել,-հարցադրումը կրկնեց Խալաթյանը:

-Հետեւեք հրապարակումներին…

-Եթե ձեզ թվում է, թե մենք պետք է ամբողջ օրը ձեր կայքին հետեւենք, սխալվում եք: Կարո՞ղ եք անուն ասել, մենք զբաղվենք: Ես էլ կարող եմ այդպես «օդի մեջ» ասել, թե ձեր կայքն ում է պատկանում…

-Չեք կարող ասել, մենք հանրության շահերն ենք ներկայացնում:

Անուններ, ի վերջո, այդպես էլ չհնչեցին: Արտաշես Խալաթյանը շեշտեց, որ պետք է անուն հրապարակել, որպեսզի ՓՊ-ն զբաղվի հարցով: Նա որպես օրինակ նշեց, որ վերջերս պալատը կարգապահական վարույթի տեսքով տուգանել է մի փաստաբանի, որը ներկայացրել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության շահերը: «Նա հիմա ՀՀ-ում չի, բայց մենք նրան տուգանել ենք, շուտով լիազորագրի դադարեցման հարցը կքննարկվի»,-տեղեկացրեց ՓՊ աշխատակիցը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031