Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխքաղաքապետը Մարինա Խաչատրյանին քաշքշելու մասին. «Նման իրավիճակում սեռի խնդիր չպիտի դրվի». (Տեսանյութ)

Մարտ 19,2018 20:07

Դավիթ Օհանյանը չի զղջում «Երկիր Ծիրանիի» նկատմամբ բռնի ուժ կիրառելու համար

Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, որն ավագանու հայտնի՝ այսպես ասած կոյուղաջրերի նիստին «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ բռնի ուժ կիրառեց, չի զղջում:

Այսօր լրագրողները Օհանյանից հետաքրքրվեցին, թե՝ ի՞նչ գնահատական կտա փոխքաղաքապետն իր նման վարքագծին, վերջինս պատասխանեց. «Նորմալ»:

Ապա հարցին՝ չի՞ զղջում, նա պատասխանեց՝ «Ոչ: Ես կարծում եմ, որ պիտի զղջան մարդիկ, ովքեր փորձել են այդտեղ գործողություն իրականացնել անհավասարակշիռ վիճակում: Ավագանու անդամը՝ ավագանու անդամ է, եւ նման իրավիճակում սեռի խնդիր չպիտի դրվի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031