Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Կարծում եմ ՝ Հովհաննես Պետրոսյանը 2 ամսից կազատվի բանտից եւ կմեկնի ՀՀ-ից». փաստաբան

Մարտ 20,2018 16:52

«Իրականում Ներսես Պողոսյանի փոխարեն կարող էր լիներ ցանկացած հայրենասեր մեկը: Նա հայտնվեց այնպիսի մարդկանց կողքին, որոնք Սեֆիլյանին մոտեցել էին այս ամենը կազմակերպելու նպատակով»,-«Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատավճռի հրապարակումից հետո այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Նինա Կարապետյանցը:

Հիշեցնենք, որ այս գործով Պողոսյանը մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց 3 տարի 6 ամսվա ազատազրկման:

Ըստ գործում առկա նյութերի՝ մյուս մեղադրյալ Հովհաննես Պետրոսյանը, որի ցուցմունքով՝ Սեֆիլյանը ծրագրել էր զորամաս եւ հեռուստաաշտարակ զավթել, Ներսես Պողոսյանի հետ ծանոթացել էր բողոքի երթերի ժամանակ, իսկ Սեֆիլյանի հետ՝ սոցցանցով: Ներսես Պողոսյանը դատարանում հայտարարել էր, որ իրեն կալանավորել են ընդդիմադիր կեցվածքի համար, ինքը Սեֆիլյանին անգամ չի էլ ճանաչել:

Թե ինչու հենց Հովհաննես Պետրոսյանը ստացավ ամենամեղմ պատիժը՝ երկու տարի, Նինա Կարապետյանցի խոսքով. «Դժվար է զարմանալը, քանի որ նրա ցուցմունքների հիման վրա մյուսները հայտնվեցին դատարանում: Նա երկու ամսից կհայտնվի ազատության մեջ (դատավարությունը տեւել է մոտ տասը ամիս+կալանավորված լինելու ժամանակահատվածը): Կարծում եմ՝ կարճ ժամանակ անց նա կլքի Հայաստանը եւ ազատության մեջ կվայելի այն, ինչ իրեն խոստացել են»:

Ներսես Պողոսյանի կինը՝ Ամալյա Պողոսյանն էլ հայտարարեց, որ դիմելու է ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով, որ իր ընտանիքին սպառնացել են, իսկ ամուսնուց ցանկացել են ցուցմունք կորզել Ժիրայր Սեֆիլյանի դեմ: Տիկին Պողոսյանի խոսքով՝ դատավճիռը բողոքարկելու են վերաքննիչ ատյանում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031