Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյան. «Նա ընդամենն ասել է՝ չեմ հավակնում». «Հայկական ժամանակ»

Մարտ 21,2018 12:53

Գագիկ Մելիքյանը համաձայն չէ, թե Սերժ Սարգսյանի ասածից ընկալվում է, որ եթե սահմանադրական բարեփոխումներն անցնում են, ինքը չի լինում վարչապետ։ «Ինքը նման բան չի ասել»,- հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղարը։

– Պարոն Մելիքյան, Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում նշել էր, որ իր խոսքերում քաղաքական կոնտեքստ կա, ի՞նչ կոնտեքստի մասին է խոսքը։

– Քաղաքական մտքի, վերլուծական մտքի կոնտեքստ կա, եւ ինքն այնպիսի բան չի ասել, որ որեւէ մեկը չի հասկանում։ Բայց ես չգիտեմ, թե դուք ի՞նչը չեք հասկանում։

– Ի՞նչ կա հետեւյալ արտահայտության կոնտեքստում.   «…Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ Պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնինե (մեջբերում Սարգսյանի եւ Սահմանադրական բարեփոխումների աշխատանքային խմբի զրույցից, 2014, ապրիլի 10)։

– Հա, բայց ի՞նչ կա այստեղ չհասկանալու։ Այս ամբողջը հենց քաղաքական միտք է, քաղաքական տրամաբանություն եւ սա բարձր քաղաքական գործչի միտք է: Նա ընդամենն ասել է՝ չեմ հավակնում։

– Այսինքն, չի հավակնում, բայց պատրաստվո՞ւմ է լինել վարչապետ։

– Դա կախված է այն որոշումից, որը կկայացնի պարոն նախագահի կուսակցությունը։

 

Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031