Լրահոս
Օրվա լրահոսը

Սոնա Շահգելդյան. «Թեեւ դուրս այնքան էլ չի գալիս «տղամարդ- կին» արտահայտությունը, բայց ես, կարելի է ասել, այդպիսին եմ». «Ժողովուրդ»

Մարտ 21,2018 13:02

Կանանց նվիրված միամսյակի շրջանակում «Ժողովուրդ» օրաթերթը կանացի թեմաների շուրջ զրուցել է երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ։ Նա նշել է, որ հայ կին լինելը բավական բարդ է եւ պարտավորեցնող, քանի որ վերջինս ինքնազոհաբերվող տեսակ է։ Երգչուհին անդրադարձել է նաեւ տղամարդ ծնվելու իր երազանքին, տղամարդկանց հետ ընկերություն անելուն, նրանց կանացից շատ վստահելուն եւ ամուր ընտանիք ունենալու իր գաղտնիքներին։

– Սոնա՛, իսկ եղե՞լ է, որ երազեք տղամարդ լինելու մասին։ Շատերը երազում են գոնե մեկ օրով հակառակ սեռի դրության մեջ մտնել։

– Այո՛, շատ եմ երազել այդ մասին։ Թեեւ դուրս այնքան էլ չի գալիս «տղամարդ- կին» արտահայտությունը, բայց ես, կարելի է ասել, այդպիսին եմ, ինձ ռիսկով եւ թասիբով կին եմ համարում։ Կռվարար չեմ, բայց եթե պահը գա, կարող եմ նաեւ միջամտել խնդիրներին եւ դրանց լուծում տալ։ Պատկերացնում եմ, որ եթե տղամարդ ծնված լինեի, էլի աշխատասեր ու թասիբով կլինեի։ Իմ մեջ կան նման հատկանիշներ։

Ասեմ նաեւ, որ միշտ առանձնակի սիրել եմ ֆուտբոլը։ Հորեղբայրս հայտնի ֆուտբոլիստ Արմեն Շահգելդյանն է, ով շատ երկար ճանապարհ է անցել։ Ֆուտբոլի հանդեպ սերս նաեւ նրա հետ շփումի արդյունք է։

– Իսկ Ձեր ընկերների շրջանում տղամարդի՞կ են շատ, թե՞ կանայք։

– Իմ շրջապատում տղա ընկերներն ավելի շատ են։ Նրանք ե՚՛ւ հուսալի գործընկեր են, ե՛ւ հավատարիմ ուղեկիցներ, ավելի հավատարիմ, քան կին ընկերները։ Բայց ես բոլորի հետ էլ շփվում եմ, առհասարակ, այդ առումով խնդիրներ չունեմ ո՛չ շոու-բիզնեսում, ո՛չ էլ դրանից դուրս։

Զրուցեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031