Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետությունում գրանցվող սեռական բնույթի հանցագործությունների մեծ մասը կատարվում են երեխաների նկատմամբ. Սոնա Տռուզյան

Մարտ 21,2018 14:59

Մտահոգիչ վիճակագրական տվյալներ, որոնք վկայում են հասարակական, ընտանեկան հարաբերություններում տեղի ունեցող բացասական ձեւախեղումների մասին։ Հանրապետությունում գրանցվող սեռական բնույթի հանցագործությունների մեծ մասը կատարվում են երեխաների նկատմամբ։

Այսպես՝ 2015թ. ընթացքում ՀՀ ՔԿ վարույթում սեռական հանցագործությունների վերաբերյալ քննվել է 131 քրեական գործ, որից 84-ը կատարվել է երեխաների նկատմամբ (սեռական հանցագործությունների ընդհանուր թվի 64 տոկոս), 2016թ. ընթացքում քննվել է 157 քրեական գործ, որից 110-ը՝ կատարված երեխաների նկատմամբ (70 տոկոս), իսկ 2017թ. ընթացքում քննվել է 161 քրեական գործ, որից 101-ը՝ կատարված երեխաների նկատմամբ (62.7տոկոս): Իհարկե նվազելու միտումն առկա է, բայց ինքնին այդ ցուցանիշը բավական տխուր իրականության մասին է փաստում

Սոնա ՏՌՈՒԶՅԱՆ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031