Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ շաբաթում հաշվարկվել է 5.045.410 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

Մարտ 21,2018 15:08

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. մարտի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 23 իրավախախտում, 31-ի (23-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 2.560.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 5.045.410 ՀՀ դրամ:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 12 դեպք:

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 2.150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 5.045.410 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝

Լոռի՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (11 բոխի, 2 կաղնի) հաշվարկվել է 394.500 ՀՀ դրամի, վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (0.2 խմ փայտանյութ)՝ 7.200 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 6 դեպքով (7 հաճարենի, 7 բոխի, 14 կաղնի) հաշվարկվել է 3.793.750 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից 3 դեպքով հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։ Վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1.7 խմ փայտանյութ) հաշվարկվել է 61.200 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 բոխի, 1 կաղնի) նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 67.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

Լոռի՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք, ընդամենը՝ 250.000 ՀՀ դրամ։

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 10 դեպքով նշանակվել է 1.000.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, 2 դեպքով հաշվարկվել է 721.260 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Փայտանյութի ապօրինի տեղափոխման 8 դեպքով նշանակվել է 800.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք:

Գեղարքունիք՝ ձկան և խեցգետնի ապօրինի որսի 3 դեպք (առգրավվել է 112 հատ՝ 15.6 կգ կարաս տեսակի ձուկ, հանձնվել է Սևանի թիվ 1 Հեքիաթ մանկապարտեզ, 136 հատ՝ 2 կգ խեցգետին բաց է թողնվել Սևանա լիճ, 31 հատ՝ 15 կգ սիգ տեսակի ձուկ հանձնվել է «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ, 24 հատ՝ 10,5 կգ սիգ տեսակի ձուկ հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ)։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք:

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 210.000 ՀՀ դրամի վարչական տուգանք․

Երևան՝ առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխում, նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք,

Լոռի՝ հողի օգտագործման կարգի խախտում և առանց թույլտվության արտադրական թափոնների տեղադրում, նշանակվել է 80.000 ՀՀ դրամի վարչական տուգանք,

հողի օգտագործման կարգի խախտում, նշանակվել է 80.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:

Վայոց Ձոր՝ հրաբխային խարամի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար կայացվել է վարչական տուգանքի 4 որոշում․

Երևան՝ 3 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50․000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք, ընդամենը՝ 150.000 ՀՀ դրամ։

Շիրակ՝ 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50․000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 749.040 ՀՀ դրամ:

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031