Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը ձեռնամուխ է եղել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայմանը

Մարտ 21,2018 15:24

Մարտի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքը, որի շրջանակներում մարտի 21-ին ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի նախագահությամբ անցկացված նիստում ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադիր-պետ, գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը հանդես է եկել զեկուցում-դասախոսությամբ:

Նա ներկայացրել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կողմից ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման մեթոդաբանությունն ու հիմնական ուղղությունները: ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը (ԱՌՀԻ) եղել է ՀՀ ազգային անվտանգության առաջին ռազմավարության մշակման գիտական համադասողը, իսկ այժմ ԱՌՀԻ-ի կերպափոխմամբ ստեղծված ՊԱՀՀ-ը կիրառում է այդ գործընթացում ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Իսրայելի ուղեղային կենտրոններում ձեռք բերված անընդհատ նորացվող մեթոդաբանական գիտելիքները: Պրոֆեսոր Քոթանջյանն իր զեկուցումը ներկայացրել է ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի և ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ հավաքի մասնակիցներին ներկայացված զեկուցումների լույսի ներքո:

 

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031