Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն օր սպասում եմ, որ կկրակեն իմ վրա». Վոլոդյա Ավետիսյան. «Ա1+»

Մարտ 21,2018 15:50

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն իր ընկերների հետ Ազատության հրապարակում նստացույց է անցկացնում։ Նա կոչ է անում Հայաստանը դարձնել առանց քաղբանտարկյալների։ Պատճառը Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի՝ երեկ հրապարակված դատավճիռն էր։

Վոլոդյա Ավետիսյանն ինքն էլ դատապարտված է եղել 6 տարվա ազատազրկման և ազատ է արձակվել 2017 թվականի մայիսին՝ համաներմամբ։ Նա մեղադրվում էր խարդախության մեջ։

«Հիմա չի բացառվում, որ էսօր ինձ ձերբակալեն, չի բացառվում՝ ինձ այսօր սպանեն։ Ես ամեն ինչ սպասում եմ էս իշխանություններից։ Ամեն օր սպասում եմ, որ հեսա ինձ կկրակեն, ծեծելով 20-30 հոգի կսպանեն, մեքենան կպայթեցնեն։ Մարտի մեկին չսպանեցի՞ն 10 հոգու։ 10 հոգու չէ, շատ են սպանել, ուղղակի 10 հոգին բողոքեցին։ Ո՞վ է սպանել, իրենք են սպանել՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան։ Էս խումբն է սպանել»։

Ազատամարտիկները դեռ 4 օր կշարունակեն իրենց նստացույցն Ազատության հրապարակում։

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031