Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Ինչ վերաբերում է ՓՄՁ-ն շնչահեղձ լինելուն, համենայնդեպս, վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՓՄՁ-ն աճել է». Վարչապետ

Մարտ 21,2018 17:27

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրեց՝  Լիբանան այցի ժամանակ դուք ասել եք, որ մենք ունենալու ենք տրամաբանական զարգացող եւ արդար երկիր, որի կառուցման մեջ ձեզանից յուրաքանչյուրը կարող է իր մասնաբաժինը բերել: Գործարարների հետ հանդիպման ժամանակ նաեւ ասել եք, որ ՀՀ-ում լավ պայմաններ են ստեղծված, բարեփոխումներ են կատարվել, եւ գործարարները կարող են գալ եւ ներդրումներ կատարել:

Մարուքյանն ասաց, որ չնայած վարչապետը նման ուղերձ է հղում գործարարներին, բայց երկրից այլ «մեսիջ» էլ է գնում՝ այստեղ ՓՄՁ-ները շնչահեղձ են լինում, ամեն ինչ վատ է, գիտեմ, որ անգամ միջազգային դատարան են ուզում դիմել՝ ՀՀ-ում ներդրողին գցելու համար, դուք այսպես ո՞նց եք պատկերացնում ՀՀ-ում ներդրումներ բերելը:

Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Իմ ասածի մեջ հակասություն չկա, մենք չենք ասում բոլոր խնդիրները լուծել ենք: Ինչ վերաբերում է ՓՄՁ-ն շնչահեղձ լինելուն, համենայնդեպս, վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՓՄՁ-ն աճել է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031