Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավոր չէ ապագայում մենք չդիտարկենք թոշակների, աշխատավարձերի բարձրացումը». Արամյան

Մարտ 21,2018 18:35

«Մենք հստակ մեր առջեւ դնում ենք ծրագիր, որ առնվազն 2018-ին բազիսային աշխատավարձը եւ կենսաթոշակները բարձրացնենք»,- այսօր ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանին «Ելքի» պատգամավոր Արարատ Միրզոյանը հիշեցրեց իր այս խոսքերը՝ Ռ-էվոլյուցիա հաղորդման ժամանակ:

Միրզոյանն ասաց, որ բոլորս գիտենք՝ 2018-ին թոշակ, աշխատավարձ չի բարձրացել եւ կառավարության միջնաժամկետ ծրագրերով էլ նախատեսված չէ, որ կբարձրանա գոնե 2019-ին: Նա խնդրեց մեկնաբանել խոստումը չկատարելը:

Վարչապետի փոխարեն հարցին պատասխանեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նա ասաց, որ իսկապես, միջնաժամկետ ծրագրերում գումարներ չեն նախատեսվել թոշակների, աշխատավարձերի բարձրացման համար:

Արամյանը նշեց, որ շատ վտանգավոր է, որ բարձրացնես, հետո տեսնես, որ չես կարողանում իրականացնել, պարտքեր ես կուտակելու: Աշխատավարձի բյուջեն 426 մլրդ դրամ է անում եւ եթե նվազագույն աշխատավարձը 5000 դրամով բարձրացնում են, շուրջ 30 մլրդ դրամի լրացուցիչ պահանջ է լինում բյուջեում. «Հնարավոր չէ ապագայում մենք չդիտարկենք թոշակների, աշխատավարձերի բարձրացումը, բնականաբար, դա ազդելու է եւ կենսամակարդակի, եւ աղքատության ցուցանիշի վրա: Մյուս կողմից մենք պետք է գործողություններ կատարենք եւ մեր դիտակետում պահենք, թե ինչպես ենք մենք դա ֆինանսավորելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031