Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիան առանձնահատուկ դեր ու նշանակություն ունի հայ ժողովրդի պատմության մեջ

Մարտ 21,2018 19:45

Մարտի 20-ին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանն ընդունեց ՍԱՀ Ժողովրդական Ժողովի Հայաստան-Սիրիա խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին՝ նախագաh Նորա Արիսյանի գլխավորությամբ, և ՍԱՀ ԺԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Բուտրոս Մրջանիին:

Հանդիպման ընթացքում Հայաստան-Սիրիա բարեկամության խմբի նախագահ Արիսյանը խմբի անդամների անունից ջերմ շնորհավորանքներ փոխանցեց ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին՝ մաղթելով նրան հաջողություններ իր պաշտոնավարման ընթացքում:

ՍԱՀ ԺԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մրջանին իր հերթին շնորհավորեց Հայաստանի Հանրապետությանը սահմանադրական բարեփոխումների հաջող ընթացքի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ դրանք էլ ավելի կամրապնդեն Հայոց պետականությունը:

Իր խոսքում դեսպան Փոլադյանը սիրիացի պատգամավորներին ներկայացրեց նոր սահմանադրության համաձայն ՀՀ քաղաքական համակարգում սպասվող բարեփոխումները և երկրի բարձրաստիճան ղեկավարության լիազորությունները: Դեսպանը հյուրերին համառոտ ներկայացրեց նաև ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին, որպես քաղաքական գործիչ, դիվանագետ և մտավորական՝ վստահեցնելով, որ նոր նախագահի պաշտոնավարումը էլ ավելի կամրապնդի հայ-սիրիական բարեկամությունը:

Այնուհետ դեսպան Փոլադյանն անդրադարձավ հայ-սիրիական հարաբերություններին՝ նշելով, որ Սիրիան առանձնահատուկ դեր ու նշանակություն ունի հայ ժողովրդի պատմության մեջ, և հայ ազգը մշտապես երախտագիտությամբ է հիշում այն մարդասիրական վերաբերմունքը, որը սիրիացի ժողովուրդը ցուցաբերեց Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայորդիներին:

Հանդիպմանը քննարկվեցին նաև տնտեսական և մշակությաին ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031