Լրահոս
Օրվա լրահոսը

Հունաստանում մի խումբ մարդիկ հարձակվել են թուրքական բանկի վրա

Մարտ 21,2018 21:21

Հունաստանի Կոմոտինի քաղաքում գտնվող թուրքական «Ziraat» բանկի վրա հարձակում է իրականացվել: Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են բանկի մոտ և բողոքի միջոցառում կազմակերպել։ Նրանք վանկարկել են քրդամետ կոչեր և ցուցադրել հետևյալ գրությամբ պաստառներ «Մենք Սիրիայի քրդական ուժերի կողքին ենք»:

Այնուհետև ավելի քան 2 տասնյակ դիմակավոր անձինք սկսել են քարերով գրոհել բանկի շենքը՝ կոտրելով դռներ ու պատուհաններ:

Ոստիկանությունից հայտնել են, որ հարձակումն իրականացվել է ոչ աշխատանքային ժամերին, հետևաբար տուժածներ չկան։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։ Առայժմ պարզված չէ  հարձակում գործած անձանց ինքնությունը։

Տեղեկացնենք, որ «Ziraat» բանկը հիմնադրվել է 1863թ.։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Անկարայում։ Այն հանդիսանում է թուրքական ամենախոշոր բանկերից մեկը։ Բանկը մասնաճյուղեր ունի աշխարհի 18 երկրներում։

Աղբյուր`    Haberturk

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031