Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծվել է նոր կայք` Tatron-drama.am

Մարտ 22,2018 15:16

Մարտի 23-ին «Բյուրոկրատ» գրախանութում կկայանա Tatron-drama.am կայքի շնորհանդեսը: Ինչպես նշեց նախագծի հիմնադիր եւ խմբագիր Կարինե Խոդիկյանը, նախագծի նպատակն է մեկ ընդհանուր հարթակ բերել դասական ու արդի դրամատուրգիան և Հայաստանում գործող թատրոնները, ստեղծել բարենպաստ պայմաններ՝ ազգային թատրոնի և ազգային դրամատուրգիայի փոխհամագործակցության համար, ինչպես նաեւ տեսական հոդվածների, հրապարակումների միջոցով ներկայացնել արդի թատերական կյանքի հիմնախնդիրները և հետագա զարգացման միտումները:

Կարինե Խոդիկյանի ձեւակերպմամբ, նպատակ ունեն ընդհանուր հարթակ ստեղծելով բեմադրիչների և թատերագիրների համար, նպաստել երկուստեք ստեղծագործական փոխադարձ հետաքրքրությանը և հետագա համագործակցությանը: Կայքում ստեղծված պիեսների շտեմարանը կօգնի բեմադրիչներին՝ գտնել իրենց հետաքրքրող ստեղծագործությունը:

Կայքը կունենա հետեւյալ էջերը` լրահոս, թատրոն, դրամատուրգիա, պատկերասրահ, տեսասրահ եւ այլն: Նախատեսվում է նաեւ «Դիմանկար» ենթաէջը՝ նվիրված հայ թատրոնի նվիրյալներին:

Tatron-drama.am-ն կգործի հայերեն և ռուսերեն, հետագայում կունենա նաև անգլերեն տարբերակ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031