Լրահոս
Օրվա լրահոսը

Իրինա Ղազարյան. «Ծնող չկա, բոլոր էրեխեքը վախում են բանակ գնան»

Մարտ 22,2018 16:07

Այսօր կառավարության շենք մոտ սեւազգեստ մայրերը կրկին բողոքի ցույց էին անում:

Aravot.am-ի հետ զրույցում նրանք ասացին, որ իրենց որդիների՝ բանակում խաղաղ պայմաններում սպանության գործը բացահայտելու ուղղությամբ որեւէ առաջընթաց չկա:

Բանակում սպանված Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը պատմեց, որ երբ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոր էր նշանակվել, հանդիպել է նրա հետ ու նախարարին փաստեր ներկայացրել. «Բոլոր փաստերը ցույց եմ տվել՝ որ տղայիս սպանել են, որ 4 օր Մուրացանի հոսպիտալում պառկած է եղել, ասել են իբր գլխում ուռուցք կա, բայց հետո ապացուցվել է, որ ուռուցք չկա, ցույց եմ տվել, որ տղայիս շորերն արյան մեջ են եղել, բոլոր փաստերը ցույց եմ տվել, իսկ նախարարն ասեց՝ իրավասու չեմ: Ես էլ ասացի՝ դուք բանակում չեք ծառայել, եթե ծառայեիք՝ կիմանայիք ինչ խնդիր ա: Նա ասաց, թե՝ պիտի ներողություն խնդրեք ինձանից: Հետո փոխնախարար Արտակ Զաքարյանը մեզ ասաց, որ կհրավիրի իր մոտ: Հրավիրեց, լսեց, ասաց գործը կվերանայեմ: Ասաց՝ ես Ղարաբաղում շատ ծանոթներ ունեմ, կճշտեմ կասեմ: Մի քանի ամիս հետո մեզ տեսավ այստեղ՝ կառավարության շենքի մոտ, ասեց՝ տիկին Իրինա, դուք չպիտի կանգնեք այստեղ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Տիկին Ղազարյանն ասաց, որ անցած հինգշաբթի օրն էլ, երբ կրկին սեւազգեստ մայրերով ցույց էին անում, Արտակ Զաքարյանին է դիմել, որպեսզի պարզի՝ փոխնախարարը Ղարաբաղից ի՞նչ լուր ունի որդու սպանության գործով. «Ասաց՝ բան չունեմ ասելու»:

Սեւազգեստ մայրերը վստահեցնում են, որ իրավապահ ու իրավասու մարմինները իրենց որդիների սպանության գործը չեն ցանկանում բացահայտել, գլխավոր դատախազին էլ են դիմել, բայց կրկին գործն առաջ չի գնում:

«Ես ձեզ փաստերը տալիս եմ, վկային տալիս եմ, բացահայտեք: Անմեղի վրա գործ եք սարքում, իսկ հրեշներին եսիմ ինչ եք սարքում: Չեն ուզում բացահայտել, բանակի գործը ձեռք չի տալիս, ոչ ոք չի ուզում բացահայտի»,-ասաց Ղազարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Իրինա Ղազարյանը վրդովված ասաց՝ «Բոլորն իրենց պաշտոնի մասին են մտածում, Սերժ Սարգսյանը՝ նույնպես: Իսկ զինվորի մասին ոչ մեկ չի մտածում: Ծնող չկա, բոլոր էրեխեքը վախում են բանակ գնան»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031