Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողի գործով առաջին դատական նիստը հետաձգվեց. Պատասխանող կողմը չէր ցանկանում, որպեսզի իրենց լուսանկարեն. (Տեսանյութ)

Մարտ 22,2018 20:20

Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Լոռի» հեռուստաընկերության տնօրեն, լրագրող Նարինե Ավետիսյանի գործունեությունը խոչընդոտելու գործով առաջին դատական նիստը:

Դատական նիստին ներկա էին տուժող Նարինե Ավետիսյանը, նրա ներկայացուցիչներ՝ Սյուզաննա Սողոմոնյանը, Արթուր Սաքունցը, ամբաստանյալներ Լյովա Խաչատրյանը, Տիգրան Նազարյանը, նրանց պաշտպան Գարիկ Գալիկյանը եւ Լոռու մարզի դատախազի տեղակալ Գարեգին Մանուկյանը: Նիստը նախագահում էր դատավոր Լուսինե Աբգարյանը:

Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 28-ի երեկոյան, երբ Նարինե Ավետիսյանն իրականացնելիս է եղել իր մասնագիտական գործունեությունը, պատասխանող անձանց կողմից ենթարկվել է բռնության:

Քանի որ նիստին ներկա էին նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, եւ ցանկանում էին լուսաբանել այն, դատավոր Լուսինե Աբգարյանը նիստի սկզբում կողմերից հարցրեց, թե արդյոք ունե՞ն առարկություն, որ այն լուսաբանվի: Հավելելով, որ լրատվամիջոցները կարող են ազատ տեղաշարժվել եւ տեսանկարահանել միայն 5 րոպե:

Ներկաները կողմ էին, որպեսզի լրագրողները լուսաբանեն նիստը, սակայն պատասխանող կողմը հայտարարեց, որ իրենք չեն ուզում, որպեսզի իրենց լուսանկարեն կամ տեսանկարահանեն: Այս ամենը հաշվի առնելով պաշտպան Արթուր Սաքունցը հայտարարեց, որ իրենք ինքնաբացարկ են ներկայացնում. «Հարգելի դատարան, քանի որ դուք ելնում եք այն հանգամանքից, որ տեսանկարահանումը անձեռնմխելիության իրավունքի խախտում է, ես գտնում եմ, որ դա չի համապատասխանում օրենսդրության պահանջներին, եւ այդ հիմքով մենք ներկայացնում ենք ինքնաբացարկի միջնորդություն»:

Այնուհետեւ, դատարանը որոշեց նիստը հետաձգել, այն նշանակելով ապրիլի 30-ին:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031