Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ քրեական գործը հարուցվեց զինվորի մահից 10 օր անց

Մարտ 22,2018 23:23

Ժամկետային զինծառայող Ստեփան Ստեփանյանի մահվան մասին մեր հրապարակման հաջորդ օրը, Ս. Ստեփանյանի մահվանից 10 օր անց, այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: Նրա մահվան հանգամանքների, հարուցված քրեական գործի վերաբերյալ գրավոր հարցում ենք կատարել ՀՀ քննչական կոմիտե:

Ստացվել է հետեւյալ պատասխանը. «ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ ժամկետային զինծառայող Ստեփան Ստեփանյանի մահվան պատճառները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալների համաձայն՝ ժամկետային զինծառայող Ս. Ստեփանյանին 2018թ. փետրվարի 1-ից 10-ը հատկացվել է արձակուրդ, որը վերջինս անցկացրելէ Կոտայքի մարզի Գառնի գյուղում: 2018թ. փետրվարի 10-ին զինծառայողը հորեղբոր ուղեկցությամբ, վերջինիս ավտոմեքենայով, Գառնի գյուղից ուղեւորվել է Երեւանի Հյուսիսային ավտոկայարան`Իջեւան մեկնելու եւ զինծառայության վերադառնալու համար:

Ավտոկայարանի ճանապարհին՝ ժամը 12:30-ի սահմաններում, զինծառայողի ինքնազգացողությունը վատացել է, բայց մեկնելուց չի հրաժարվել: Նույն օրը՝ ժամը 23.15-ի սահմաններում Ս. Ստեփանյանը դիմել է զորամասի բուժկետ, ապա տեղափոխվել Իջեւանի ԲԿ`բուժօգնության: Հաջորդ օրը`փետրվարի 11-ին`ժամը 07:30-ին, Ս. Ստեփանյանն անգիտակից վիճակում տեղափոխվել է ՊՆ ԿԿԶՀ, ուր փետրվարի 12-ին`ժամը 17:30-ին,մահացել է:

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ փետրվարի 22-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործով զինծառայողի հորեղբայրը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն.որի եզրակացությունը դեռ չի ստացվել, իսկ դիակի դիահերձման արդյունքներով դատաբժիշկները որպես մահվանը հանգեցրած ախտաբանական անմիջական վիճակ արձանագրել են`գլխուղեղի այտուց, ուղեղաբնի ներհրման համախտանիշով,իսկ որպես մահվան հիմնական պատճառ`«կոմա`անհայտ ծագման»: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031